Nacionalni park Plitvička jezera

( Պլիտվիչկա լճեր )

Պլիտվիչկա լճեր (խորվ.՝ Plitvička jezera), ազգային պարկ Խորվաթիայում։ Այն գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Լիչկո Սենսկա (խորվ.՝ Ličko-senjska županija) (90,7 %) և Կարլովաչկա (9,3 %) ժուպանությունների տարածքում։ Կրաքարային հատվածներով հոսող Կորանա գետի ջրերը, հազարավոր տարիների ընթացքում իրենց հետ բերել են տրավերտինի արգելապատնեշներ` առաջացնելով բնական ամբարտակներ։ Սրա շնորհիվ ձևավորվել են մի քանի տեսարժան լճեր, ջրվեժներ և քարանձավներ։

Պատմություն

«Պլիտվիչկա լճեր» անվանումն առաջին անգամ կիրառվել է հոգևորական Օտոչացա Դոմինիկ Վուկասովիչի կողմից 1777 թվականին[1]։

1949 թվականի ապրիլի 8-ին Պլիտվիչկա լճերը ստացան ազգային պարկի կարգավիճակ, իսկ 1979 թվականին «Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը ներառվեց Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Plitvice lakes june 30 2017 - elevated view.jpg 

Մինչև 1958 թվականը ազգային պարկը հասանելի չէր զբոսաշրջիկների համար, այնտեղ միայն կածաններ էին անցկացվել։ 1958 թվականին պարկի տնօրեն Իոսիպ Մովչանը սկսեց հետիոտնի համար նախատեսված ճանապարհների կառուցումը, իսկ ներկայումս այդ ճանապարհների կողքին գործում են նաև դիզելային և էկոլոգիապես մաքուր էլեկտրական ավտոգնացքների ուղիներ, ինչպես նաև էլեկտրական քարշուժով լաստանավեր և զբոսամոտորանավակներ։ Ազգային պարկի լճերում խստիվ արգելվում է լողալը, իսկ ընդհանուր պարկի տարածքում արգելվում է զբոսախնջույքների (պիկնիկ) կազմակերպումը, խարույկի այրումը և առանց վզափոկի շների հետ զբոսնելը[3]։ Նման խիստ կանոնակարգը տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար է, ինչը բազմաթիվ տարիների ընթացքում պահպանում են տեղի էկոլոգները։

1991 թվականի գարնանը պարկում տեղի ունեցավ Պլիտվիչկա Արյունոտ Զատիկ իրադարձությունը։ Սա Խորվաթիայում տեղի ունեցած առաջին զինված բախումն էր, որի ժամանակ զոհեր եղան։ Հարավսլավիայի պատերազմների ժամանակ Պլիտվիչկա լճերը բազմիցս դարձել են կռվի դաշտ։ Ներկայումս ազգային պարկի տարածքը ամբողջությամբ ականազերծված է, իսկ զբոսաշրջային ենթակառուցվածքը վերականգնված է և ինտենսիվ զարգանում է։ Սակայն պարկի շրջակայքում դեռևս ականներ են գտնում։

«Plitvička jezera»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2017-07-15  «Parc national Plitvice»  Правила поведения в национальных парках Хорватии(անգլ.)
Photographies by:
Statistics: Position
1838
Statistics: Rank
68046

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
829457136Click/tap this sequence: 6168

Google street view

Where can you sleep near Պլիտվիչկա լճեր ?

Booking.com
486.698 visits in total, 9.181 Points of interest, 404 Destinations, 8 visits today.