孙子兵法 ( Պատերազմի արվեստը )

«Պատերազմի արվեստը», չինացի ստրատեգ Սուն Ցզիին (չինարեն՝ ` 孫子兵法, փինյին` Sūnzĭ bīngfǎ) վերագրվող ամենանշանավոր հին չինական տրակտատ, որը նվիրված է ռազմական մարտավարությանը և քաղաքականությանը։ Կազված է 13 գլխից։ Դրանցից յուրաքանչյուրն անդրադառնում է պատերազմ վարելու տարբեր կողմերին և դրանց կիրառությանը ռազմական մարտավարության և ռազմավարության մեջ։ Գրեթե 1500 տարի շարունակ այն եղել է առաջավոր աղբյուր, որը 1080 թվականին ներառվել է Սուն դինաստիայի կայսր Շենցզունի «Յոթ ռազմական դասական տեքստերի» ցանկում։ «Պատերազմի արվեստը» շարունակում է մնալ ամենաազդեցիկ մարտավարական տեքստն Արևելյան Ասիայում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել արևելյան և արևմտյան ռազմական մտածողության, գործարարական ռազմավարության և իրավական մարտավարության վրա։

Գիրքն առաջին անգամ թարգմանվել է ֆրանսերեն և հրատարակվել 1772 թվականին (վերահրատարակվել՝ 1782 թվականին) եզվիտ Ջան Ժոզեֆ Մարի Ամիոտի կողմից, իսկ անգլերեն մասնակի թարգմանությունը 1905 թվականին կատարվել է բրիտանացի սպա Էվերարդ Ֆերգյուսոն Քալթրոփը և կոչվել «Պատերազմի գիրք»։ Ծանոթագրություններով առաջին անգլերեն թարգմանությունը կատարվել և հրատարակվել է Լիոնել Գայլսի կողմից 1910 թվականին։ Աշխատությունը ներշնչել է բազմաթիվ ռազմական և քաղաքական գործիչների, ինչպիսիք են, օրինակ, Մաո Ցզեդունը, Վո Նգուեն Զիապը և Նորման Շվարցկոպֆը և այլք։

Destinations