Emu War ( Պատերազմ էմու ջայլամների հետ )

«Պատերազմ էմու ջայլամների հետ» (անգլ.՝ Emu war), ջայլամների բնաջնջման օպերացիա, որն իրագործվել է 1932 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ Ավստրալիայի ռազմական ուժերի կողմից։ Օպերացիայի պատճառը դարձել էր ֆերմերների մասսայական բողոքները. նրանք պնդում էին, որ մի քանի տասնյակ հազար էմու հարձակվում են ցորենի մշակաբույսերի վրա։ Թռչունների ոչնչացման ընթացքին մասնակցում էին զինված հրացաններով զինվորներ, որն էլ լրագրությանը հնարավորություն տվեց՝ միջադեպը անվանել «Պատերազմ էմու ջայլամների հետ»։