Պարսկերեն

Պարսկերենը (պարսկերեն՝ فارسی ֆարսի) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբին։

Ֆարսին կամ փարսին, պարսկերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանականա ճյուղի հարավարևմտյան լեզուներից է, որով խոսում են Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում։

Ֆարսին նաև անվանվում է փարսի։ Այն Աֆղանստանում պաշտոնապես կոչվում է դարի, իսկ Տաջիկստանում թաջիկի (տաջիկերեն) է կոչվում։

1872 թ․ Լոնդոնում գրականության և լեզվագիտության կոնֆերանսի ժամանակ Ֆարսին, հունարենը, լատիներենը և սանսկրիտը ճանաչվեցին որպես աշխարհի կլասիկ լեզուներ։ Կլասիկ է անվանվում այն լեզուն, որ հին լինի, ունենա հին գրական ավանդույթ և քիչ փոփոխություններ կրած լինի։

Ֆարսին թևավոր արտահայտությունների քանակով աշխարհի առաջին երեք լեզուներից մեկն է։ Իսկ արաբական բառապաշարի մուտքից հետո այն դարձել է ամենահարուստ բառաֆոնդ ունեցող լեզուներից մեկը։

Ֆարսին ծագում է միջին պարսկերենից`պահլավերենից, որն էլ իր հերթին իր ակունքներով հանգում է հին պարսկերենին։ Այս երկու լեզուն էլ ծագել են Իրանի հարավային ֆարս նահանգից։ Ֆարսին պատմական Իրանի տարածքում տարածվել է Սասանյանների ժամանակաշրջանում ընդգրկելով Խորասանից մինչև Բալխ։

Նոր պարսկերենը իր տարածվածության տարբեր աշխարհագրական տարածքներում ունեցել է տարբեր անվանումներ։ Նրա պաշտոնական անվանումը ֆարսի կամ փարսի է, բայց Աֆղանստանում այն անվանում են դարի, Տաջիկստանում թաջիքի, Ոզբեկստանում ֆարսի։ Ֆարսին Բահրեյնում «աջամ» են անվանում։ Հնդկաստանում էլ այն անվանվում էր ֆարսի։ Այսօր էլ  Իրանում լեզվի պաշտոնական անվանումը ֆարսին է։

Հնում պարսկախոսները այն անվանել են դարի կամ փարսի։ իրականում ֆարսին փարսիի արաբականացված տարբերակն է։

Չնայած որ պարսկերենը իրանականության հիմքերից մեկն է և Իրանի պաշտոնական լեզուն է հանդիսանում, բայց իրանի տարածքից դուրս էլ մեծ տարածվածություն է գտել։ Ք․Հ․ 1000-1800 թթ․ պարսկերենը եղել է Ասիայի արևմուտքի և հարավի հաղորդակցման լեզուն։ Որպես օրինակ կարելի է նշել Հնդկաստանի Գուրխանյանների արքայատոհմին, որոնք խոսել են պարսկերենով։

Ֆարսին արաբերենից հետո իսլամական աշխարհի երկրորդ ամենատարածված լեզուն է։

Շատ լեզուներ պարսկերենից վերցրած  բառեր են օգտագործում։ Անգլերենում կա պարսկերենից վերցված 811 փոխառված բառեր։ Իսկ թևավոր արտահայտությունների թվով այն աշխարհի երեք ամենահարուստ լեզուներից մեկն է։

Պարսկերենը, որը հնդևրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի լեզուներին  է պատկանում, պատմական տեսանկյունից երեք շրջանի է բաժանվում՝ հին, միջին և նոր։ Ֆարսին միակ իրանական լեզուն է, որ բոլոր երեք պատմական ժամանակաշրջաններում էլ գոյություն է ունեցել։

Կարդալ ավելին

Արաբական նվաճումից հետո Իրանի իսլամացման ժամանակաշրջանում մինչ այդ գործածվող Միջին պարսկերենը կամ պահլավերենը կրել է արաբերենի ուժեղ ազդեցությունը։ Մոտավոր հաշվարկներով, արաբաբանությունները կազմում են ներկայիս պարսկերենի նյութական մշակույթի բառապաշարի 14%-ը, մտավոր ոլորտում այն հասնում է 24%-ի, սովորական գրական տեքստում՝ 40%-ի։ Արաբերենից փոխառությունները հնարավոր է փոխարինել մայրենիի համարժեքներով, ինչը որ հաճախ արվում է։ Մյուս կողմից, շատ առօրեական յուրային բառեր ունեն «վսեմ արաբերեն համարժեքներ»։

Պարսկերենով ստեղծվել է հարուստ գրականություն, որի մեջ է մտնում Ֆիրդուսու «Շահնամեն», Օմար Խայամի ռուբայիները, Հաֆիզի «Դիվանը», Սաադիի պոեմները և այլն։

Destinations