Պաոայի եկեղեցի

Սուրբ Ավգուստինոսի եկեղեցի (իսպ.՝ Iglesia de San Agustín de Paoay), կաթոլիկ եկեղեցի Ֆիլիպինների Հյուսիսային Իլոկոս նահանգի Պաոայ մունիցիպալիտետում։ 1710 թվականին կառուցված եկեղեցին հայտնի է ճարտարապետական ինքնատիպ լուծումներով, որոնցից են հզոր կոնտրֆորսները շենքի կողերի և հետևի հատվածներում։

Ֆիլիպինների կառավարությունը 1973 թվականին Պաոայի եկեղեցին հայտարարել է Ֆիլիպինների ազգային մշակութային հարստություն, իսկ 1993 թվականին եկեղեցին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում (Ֆիլիպինների ևս երեք բարոկկո եկեղեցիների հետ միասին)։

Պատմություն

Եկեղեցու գտնվելու շրջանի ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1593 թվականին, իսկ 1686 թվականին այդ տարածքը դարձել է անկախ ավգուստինյան ծխական համայնք[1]։ Ներկայիս եկեղեցու շինարարությունը 1694 թվականին սկսել է օգոստոսյան միաբանության անդամ Հայր Անտոնիո Էստավիլյոն։ Եկեղեցին կառուցվել է 1710 թվականին և վերաօծվել 1896 թվականին[2][3]։ եկեղեցու որոշ հատվածներ վնասվել են 1865 և 1885 թվականների երկրաշարժների ժամանակ, բայց հետագայում վերականգնվել են Ֆիլիպինների նախկին առաջին տիկին Իմելդա Մարկոսի նախաձեռնությամբ[4]։

«Paoay Church»։ Heritage Conservation Society։ Վերցված է 2017-11-26  Lazaro Freddie (2014-06-28)։ «Retrofitting of Paoay church sought»։ Manila Bulletin։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-27-ին։ Վերցված է 2017-11-26  Gaspar Roger (1996)։ «Earthquake Baroque: Paoay Church in the Ilocos»։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2008-ին։ Վերցված է 2017-11-26  Bagaforo Nelson (2011-04-20)։ «Historic churches of Ilocos Norte»։ Sun.Star։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է 2017-11-26 
Photographies by:
Jet0809aime - CC BY-SA 3.0
Statistics: Position
1516
Statistics: Rank
80840

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
279638415Click/tap this sequence: 8373

Google street view

Where can you sleep near Պաոայի եկեղեցի ?

Booking.com
489.369 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 7 visits today.