Osmanlı mimarisi ( Օսմանյան ճարտարապետություն )

Օսմանյան ճարտարապետություն, Օսմանյան կայսրության ճարտարապետությունը` ստեղծված Բուրսայում և Ադրիանապոլիսում XV-XVI դարերում: Օսմանյան կայսրության ճարտարապետության մեջ նկատելի է սելջուկների ճարտարապետության, ինչպես նաև իրանական, բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը։ Կոստանդնուպոլսի նվաճումից հետո թուրքերի կողմից նկատելի է մամլուքյան ճարտարապետական ավանդույթի ազդեցությունը։ Շուրջ 400 տարի բյուզանդական եկեղեցիներն ու տաճարները Օսմանյան մզկիթների համար օրինակ են ծառայել:

Օսմանցիները ճարտարապետության մեջ բարձր մակարդակի են հասել: Նրանց կողմից յուրացված հսկայական ներքին տարածքի ստեղծման տեխնիկան` կամարների, գմբեթների, կիսաքանդակների և սյուների օգնությամբ թույլ տվեց ստեղծել գեղագիտական և նրբագեղ ոճ իսլամական ճարտարապետության մեջ։ Եվ մինչ օրս կայսրության նախկին տարածքում կարելի է գտնել Օսմանայան կայսրության ոճով ստեղծված առարկաներ:

Destinations