Օբսքուրա Կամերա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օբսքուրա Կամերա (այլ կիրառումներ)

«Օբսքուրա Կամերա և պատրանքների աշխարհը» (անգլ.՝ Camera Obscura and World of Illusions), Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի Հին քաղաքի կենտրոնական մասում՝ Թագավորական Մղոն փողոցի վրա գտնվող թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1835 թվականին, իսկ ներկայիս տեսքի բերվել է 1850-ականներին։

Թանգարանի հիմնական ցուցանմուշը ներկայումս գործող 19-րդ դարի օբսքուրա տեսախցիկն է։ Թանգարանում հիմնականում ցուցադրված են օպտիկական պատրանքների հետ կապված առարկաներ, նրանց պատմության և ստացման եղանակների հետ, ինչպես նաև ներկայացված են Էդինբուրգի պատմության հին լուսանկարները։

Պատմություն

Էդինբուրգյան «Օբսքուրա Կամերան» իր ստեղծման համար վերջին հաշվով պարտական է Շորթ ընտանիքին (անգլ.՝ Short family)` Շոտլանդիայում 18-րդ դարի սկզբի գիտական և օպտիկական սարքավորումների հիմնական արտադրողին։ 1776 թվականին Թոմաս Շորթը երկարատև վաձակալությամբ հողատարածք վերցրեց Քելթոն Հիլի շրջանում և կառուցեց այնտեղ հսկա մի շենք՝ ռուսական կեղծգոթական ոճով իր բազմաթիվ օպտիկական սարքավորումների, ինչպես նաև այն ժամանակների համար ճշգրիտ հեռադիտակների համար։

Բացի այդ՝ շենքը հանդիսանում էր և՛ որպես թանգարան, և՛ որպես ժամանակակից ցուցասրահ։ Թանգարանի տերը քաղաքացիներից գումար էր գանձում` տուն մտնելու և «ցուցադրությունները» դիտելու համար։ Թանգարանը ժամանակին եղել է հանրահայտ ժամանցի վայր՝ սիրված հասարակության կողմից։

 
19-րդ դարից պահպանված Օբսքուրա տեսախցիկը

1788 թվականին Թոմաս Շորթը վախճանվեց։ 1827 թվականին Վեստ Ինդիայից էդինբուրգ է վերադառնում Մարիա-Թերեզիա Շորթը։ Հայտարարելով, որ նա Թոմաս Շորթի դուստրն է, նա մի քանի տարի դատ էր վարում իր հոր ժառանգությանը տիրանալու համար, այդ թվում բազմաքանակ սարքավորումների և հզոր հեռադիտակի համար, որը փաստաթղթերում հիշատակվում էր որպես «Մեծ հեռադիտակ» (անգլ.՝ Great telescope)։ Չնայած հզոր մրցակիցների առկայությանը՝ Մարիա-Թեզերիան հաղթեց դատական գործընթացներում և 1835 թվականին հիմնադրեց Էդինբուրգի «Հանրահայտ աստղադիտարանը» (անգլ.՝ Popular Observatory)[1]: Աստղադիտարանում գտնվում էր սարքավորումների հսկայական հավաքածու, որը մատչելի էր դիտելու համար ամեն օր մինչև ժամը 21-ը։ 1850 թվականների սկզբին Մարիա-Թերեզիան գնում է միջնադարյան բազմաբնակարան շենք Թագավորական Մղոնում և ստեղծում այնտեղ թանգարան-ցուցասրահ։ Շենքի աշտարակում տեղադրված էր հսկայական կամերա օբսքուրա, որը պրոյեկցում էր քաղաքի համայնապատկերը հատակային կոր էկրանի վրա։ Հետագայում թանգարանը ստանում է «Շորթի աստղադիտարան և Գիտության ու արվեստի թանգարան» անվանումը[1]։

 
Պատրիկ Գեդդեսը, 1886 թվական

1892 թվականին հայտնի քաղաքաշինարար և սոցիոլոգ Պատրիկ Գեդդեսը բաց աճուրդում գնեց աստղադիտարանը և անվանափոխեց «Դիտաշտարակ»[1]։ Չնայած նրան, որ մեր ժամանակներում Գեդդեսը ավելի հայտնի է որպես ժամանակից քաղաքաշինության հիմնադիր, բայց նա մեծ հետք է թողել նաև բնագիտության և քաղաքաշինության բնագավառներում։ Այն ժամանակվա շատ հարուստ էդինբուրգցիների նման ունենալով տուն Էդինբուրգի Նոր քաղաքում՝ նա, ցանկանալով բարելավել ոչ այնքան բարեկեցիկ Հին քաղաքի կյանքի պայմանները, տեղափոխվեց Ջեյմս-Կորտ` Կամերա-օբսքուրաից ոչ հեռու, որը կարգի բերեց` վերակառուցելով շենքը, մաքրելով պատերը և ծառեր տնկելով։ Հադդեսը այլ միջոցների դիմեց Հին քաղաքը բարելավելու նպատակով։ Օրինակ` Միլնս Կորտում հիմնադրեց համալսարանական հանրակացարան։

Գեդդեսը Կամերա-օբսքուրայի հետ կապում էր հոգեբանական և սոցիոլոգիական շատ մտքեր։ Քաղաքը մարդկանց վերևից ցուցադրելով՝ նա ուզում էր իր հաճախորդներին սովորեցնել նայել աշխարհին ամբողջությամբ, ցույց տալ նրա մեծությունն ու փոխկապակցվածությունը, մեծացնել մարդկային աշխարհայացքը։ Ազդեցությունը մեծացնելու համար նա էքսկուրսիաների սկզբում հաճախորդներին «վազեցնում» էր ուղղաբերձ աստիճաններով դեպի աշտարակի ամենավերևը և սեանս կազմակերպում օբսքուրա կամերայում, քանի դեռ արյունը եռում էր նրանց երակներում։ Դրանից հետո հաճախորդներին առաջարկվում էր ինչ-որ ժամանակ անցկացնել «մեդիտացիոն» սենյակում , որպեսզի իրենց մտքերը կարգի բերեն, իսկ հետո հարկերով իջնել` ծանոթանալով հսկայական քանակությամբ ցուցադրություններին, որոնք նվիրված էին Շոտլանդիային, Էդինբուրգին, Եվրոպային և վերջապես ամբողջ աշխարհին։

1920-ական թվականներին Գեդդեսը մեկնեց Հնդկաստան, և աշտարակի ճակատագիրը մնաց առկախ և անորոշ։ 1940-1982 թվականներին աշտարակը եղել է Էդինբուրգի համալսարանի ենթակայության տակ, իսկ դրանից հետո թանգարանը գնվեց Visitor Centres Ltd. խոշոր զբոսաշրջային ընկերության կողմից, ու մինչ օրս գտնվում է այդ ընկերության ենթակայության տակ։

↑ 1,0 1,1 1,2 Օբսքուրա Կամերա և պատրանքների աշխարհը, պաշտոնական կայք։ «Թանգարանի պատմությունը» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2012-07-26 
Photographies by:
Christian Michelides - CC BY-SA 4.0
Statistics: Position
4717
Statistics: Rank
21441

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
836247951Click/tap this sequence: 2173

Google street view

Where can you sleep near Օբսքուրա Կամերա ?

Booking.com
489.776 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 27 visits today.