Nuremberg Castle
( Նյուրնբերգ ամրոց )Նյուրնբերգ ամրոց (գերմ.՝ Nürnberger Burg), ավազաքարե ժայռի վրա գտնվող պատմական կառույց Բավարիայի Նյուրնբերգ պատմական քաղաքի հյուսիսում։ Ամրոցը բաղկացած է երեք հատվածից՝ Թագավորական ամրոց (Kaiserburg), Նյուրնբերգի բուրգգրաֆության (Burggrafenburg) որոշ կառույցներ և արևելյան հատվածում գտնվող (Reichsstädtische Bauten) կայսերական Նյուրնբերգ քաղաքի քաղաքային շինություններից։ Քաղաքի պատերի հետ միասին ամրոցը համարվում է Եվրոպայի ամենանշանակալի միջնադարյան ամրաշինությունը։
Նյուրնբերգ ամրոց (գերմ.՝ Nürnberger Burg), ավազաքարե ժայռի վրա գտնվող պատմական կառույց Բավարիայի Նյուրնբերգ պատմական քաղաքի հյուսիսում։ Ամրոցը բաղկացած է երեք հատվածից՝ Թագավորական ամրոց (Kaiserburg), Նյուրնբերգի բուրգգրաֆության (Burggrafenburg) որոշ կառույցներ և արևելյան հատվածում գտնվող (Reichsstädtische Bauten) կայսերական Նյուրնբերգ քաղաքի քաղաքային շինություններից։ Քաղաքի պատերի հետ միասին ամրոցը համարվում է Եվրոպայի ամենանշանակալի միջնադարյան ամրաշինությունը։
Հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս վայրը բնակեցված է եղել 1000 թվականին, սակայն որևէ տեղ այդ մասին արձանագրված չէ։ Առաջին արձանագրությունը կազմվել է 1050 թվականին, երբ Հենրի III-ն այցելել է Նյուրնբերգ, սակայն ամրոցի մասին որևէ հիշատակում չկա։
1140 թվականին Կոնրադ III-ն այս վայրում սկսում է կառուցել երկրորդ ամրոցը՝ որպես արքայական նստավայր։
13-րդ դարում Նյուրնբերգը դարձել է ազատ արքայական քաղաք և ամրոցը գտնվել է քաղաքի խնամակալության ներքո։ Այդ շրջանում կառուցված շինություններից առանձնանում է Luginsland աշտարակը։
Համաձայն լեգենդի՝ 1372 թվականին ավազակ-ասպետ Ապոլոնիուս ֆոն Գեյլինգենը, փախչելով մահվան կախաղանից, ձիով սայթաքում է ամրոցի խրամներին։ Ասում են՝ ձիու սմբակների հետքերը տեսանելի են ամրաշինության վրա[1]։
19-րդ դարի երկրորդ կեսին Կառլ Ալեքսանդր Հեիդելոֆը, Ավգուստ ֆոն Ֆոյտը և Ավգուստ Էզենուեյնը քայլեր են ձեռնարկել շինության պահպանման համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944-1945 թվականներին ամրոցը վնասվել է, անձեռնմխելի են մնացել հռոմեական տաճարն ու Սինվել աշտարակը։ Պատերազմից հետո ամրոցը վերականգնվել է Ռուդոլֆ Էստերերի և Յուլիուս Լինքի կողմից, այդ թվում ձեռնարկվել են նաև ամբողջովին ավերված Luginsland աշտարակի վերականգնման աշխատանքները։ 19-րդ դարում կատարված լրացումները մասամբ վերացվել են 1934-1935 թվականներին։
Այժմ ամրոցի արևելյան համայնքային շենքերը (Kaiserstallung and Luginsland) օգտագործվում են որպես հոսթելներ։
↑ "The Legend of Eppelein von Galligen"
Ավելացնել նոր մեկնաբանություն