Նյու Օլեսունը հիմնադրվել է 1916 թվականին Kings Bay Kull ընկերության կողմից, ինչպես կղզեխմբի ժամանակակից մնացած բնակավայրերը, որոնք ստեղծվել են ածխահանքերը շահագործելու համար։ Այդ թվականի ամռանը երկու նավով 30 մարդ է ուղևորվում Նյու Օլեսուն, ովքեր, տեղ հասնելով, սկսում են աշխատանքներ տանել ածուխի հանքերը շահագործելու ուղղությամբ։ Եվս 30 մարդ է ժամանում 1917 թվականին, և սկսվում է քաղաքի կառուցումը։ Մինչև ձմեռ ավարտին է հասցվում շենքերի, երկաթուղու կառուցումը[1]։ 64 մարդ առաջին անգամ ձմեռում է Նյու Օլեսունում։ 1918 թվականին բնակչության թիվը հասնում է 300-ի։ Հետագա տարիներին կառուցվում են նոր տներ։ 1921 թվականին քաղաքում բնակություն են հաստատում ընտանիքներ, շուտով բացվում է դպրոց[2]։ Սակայն 1929 թվականին դադարեցվում է ածխի արդյունահանումը։ Այն վերսկսվում է 1945 թվականին, երբ նորվեգական կառավարությունը իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։ 1963 թվականին` ածխի գների անկումից և որոշ ածխահանքերի մասնակի փլուզումից հետո, ինչը հանգեցնում է բանվորների մահվան, ածխահանքերի շահագործումը վերջնականապես դադարեցվում է։
1925, 1926, 1928 թվականներին ինքնաթիռներով ու դիրիժաբլներով դեպի Հյուսիսային բևեռ իրենց գիտարշավները Նյու Օլեսունից են սկսել Ռուալ Ամունդսենը և Ումբերտո Նոբիլեն[3]։
Դրանից հետո Նյու Օլեսունը գրեթե դատարկվել է, սակայն 1968 թվականին այն կրկին սկսում է զարգացում ապրել որպես գիտահետազոտական կենտրոն։ Բացի Նորվեգիայից` բնակավայրում իրենց հետազոտական կայաններն ունեն Հոլանդիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Չինաստանը։
↑ Hanoa: 15 ↑ Hanoa: 125 ↑ Hisdal: 102
Ավելացնել նոր մեկնաբանություն