Նյիրագոնգո

Նյիրագոնգո, հրաբուխ Վիրունգա աֆրիկյան լեռներում` Կիվու լճից 20 կմ դեպի հյուսիս։ Գտնվում է Ռուանդայի հետ սահմանամերձ կոնգոլեզյան տարածքում։ 1882 թվականից գրանցվել է 34 ժայթքում։ Լինում էր այնպես, որ հրաբխային ակտիվությունը շարունակվում էր անդադար երկար տարիների ընթացքում։ Հրաբխի գլխավոր խառնարանն ունի 250 մ խորություն և 2 կմ լայնություն։ Նրա մեջ տեղակայվում է եռացող լավայի լիճ, որը վերջին տարիներին մշտապես ակտիվ է և չի հանգչում։ Նյիրագոնգոյի լավան արտասովոր կերպով ջրիկ է և հոսուն։ Նման հատկությունները պայմանավորված են հատուկ քիմիական բաղադրությամբ` այն պարունակում է շատ քիչ սիլիկատներ։ Այսպիսով` ժայթքման ընթացքում լավային հոսքերը, որոնք թափվում են հրաբխի լանջերով, կարող են հասնել 100 կմ/ժ արագության։

Նյիրագոնգոյի և նրա կողքին գտնվող Նյամլագիրա հրաբխի վրա տեղի է ունեցել Աֆրիկայում դիտվող բոլոր ժայթքումների 40%-ը։

Նյիրագոնգոյի ամենաուժեղ ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 1977 թվականին։ Այդ ժամանակ հրային հոսքերից են մահացել մի քանի հարյուր մարդ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
291738645Click/tap this sequence: 5843
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Նյիրագոնգո ?

Booking.com

What can you do near Նյիրագոնգո ?

8.716.395 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.533 visits today.