Αρχαία ελληνική φιλοσοφία ( Անտիկ հունական փիլիսոփայություն )

Անտիկ Հունական փիլիսոփայությունը, փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում մ.թ.ա. 6-րդ դարում ու մասամբ կամ ամբողջապես տիրապետել մինչև անտիկ դարաշրջանի ավարտը։ Անտիկ Հունական փիլիոփայությունը դարեր անց իր զարգացումն ու տարածումն է ունեցել Հին Հռոմում։ Այս շրջանի հիմնական աշխատությունները գրվել են հին հունարենով։