Castillo de Vélez-Blanco

( Վելես Բլանկոյի ամրոց )

Վելես Բլանկոյի ամրոց (իսպ. Castillo de Vélez-Blanco), ամրոց է Վելես-Բլանկոյի մունիցիպալիտետում, Ալմերիայի շրջան, Անդալուզիայի ինքնավար մարզ, Իսպանիա։

Երբ Պեդրո Ֆախարդոն նշանակվեց Վելես-Բլանկոյի մարկիզ, անմիջապես սկսեց նոր կառույցի շինարարական աշխատանքները՝հին, արաբական միջնաբերդի հիմքի վրա։ Այն մարդկային ցեղի հնագույն բնակավայրերից մեկն է, որտեղ հայտնավերվել են հռոմեական մետաղադրամներ ու բազմաթիվ շինությունների մնացորդներ։

1931 թվականի՝ Իսպանիայի Ազգային Գեղարվեստական գանձարանի հրամանագրով գրանցվել է Պատմական Ժառանգության հուշարձանների ցանկում։

Պատմություն

Ավերված ամրոցի հիմքի վրա շինարարական աշխատանքները սկսկել են 1506 թվականին։ Կառուցումն ավարտվել է 1515 թվականին։ Կառուցումից հետո ամրոցն ուներ գոթական ճարտարապետական ոճ, սակայն Վերածննդի ժամանակաշրջանում այն ձևափոխվել է և խորհրդանշել նոր ժամանակների մշակույթը։ Այսպիսի ձևափոխությունը, գոթական կառույցից անցումը քրիստոնեական ամրոց- պալատի, ժամանակի ազնվականների կողմից հումանիստական առաջընթացի հստակ օրինակ է։

Ամրոցը կազմված է երկու տարբեր կառույցներից, որոնցից մեկը հիմնական ամրոցն է՝վեցանկյուն տեսքով, իսկ երկրորդը՝ուղղղանկյուն կառույց է։ Երկու շինությունները միացված են կամարներով։

Ամրոցը Ֆախարդոյին է պատկանել մինչև 16-րդ դարի վերջը։ 19-րդ դարում՝ ֆրանսիական օկուպացիայի տարիներին ամրոցը անկում է ապրել։ Վերականգնվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, վերակառուցվել են նաև ամրոցի աշտարակները։

Photographies by:
Statistics: Position
3479
Statistics: Rank
32672

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
465382179Click/tap this sequence: 7518

Google street view

Where can you sleep near Վելես Բլանկոյի ամրոց ?

Booking.com
489.985 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 34 visits today.