Catedral de Santiago de Compostela

( Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար )

Սանտյագո դե Կոմպոստելայի մայր տաճար (իսպ.՝ Catedral de Santiago de Compostela), Սանտյագո դե Կոմպոստելայի կաթոլիկ եկեղեցիներից է։ Գտնվում է Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքում՝ Սանտյագո դե Կոմպոստելայում։ Տաճարը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկի՝ Հակոբոս առաքյալի, հուղարկավորության վայրն է։ Պատմականորեն տաճարը եղել է Սուրբ Հակոբոս առաքյալի ուխտագնացության վայր դեռևս վաղ միջնադարից։

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը կառուցվել է ռոմանական ճարտարապետության ոճով, իսկ ավելի ուշ կատարվել են գոթական և բարոկկո ոճով հավելումներ։

Պատմություն
Santiago.de.Compostela.Catedral.Noche.jpg 

Ըստ լեգենդի, Հակոբոս առաքյալը Քրիստոնեությունը տարածեց Պիրենեյան թերակղզում[1][2]։ Մ․թ․ 44 թվականին նրան գլխատում են Երուսաղեմում։ Ավելի ուշ նրա մասունքները տեղափոխում են Գալիսիա ինքնավայր համայնք[3]։ Իսպանացի քրիտոնյաների նկատմամբ հռոմեացիների հալածանքների հետևանքով, Հակոբոս առաքյալի գերեզմանը 3-րդ դարում լքված էր։

Լեգենդի համաձայն, նրա գերեզմանը հայտնաբերվել է մ․թ․ 814 թվականին Պելագիյի կողմից։ Նա գերեզմանը նկատել է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվել է ինչ-որ տարօրինակ լույս։ Իրիայի եպիսկոպոս Թեոդոմիրուսը դա համարեց հրաշք և տեղեկացրեց Աստուրիայի և Գալիսիայի թագավոր Ալֆոնսո II-ին (791–842 թվականներ)։ Թագավորը հրամայեց վերակառուցել Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը։ Ըստ լեգենդի, թագավորը եղել է տաճարի առաջին ուխտավորը։ Այնուհետև մ․թ․ 829 թվականին առաջին եկեղեցում և մ․թ․ 899 թվականին Ռոմանական եկեղեցում հաստատվեց կարգուկանոն Լեոնի թագավոր Ալֆոնսո III-ի կողմից[4], որից հետո տաճարը դարձավ հիմնական ուխտագնացության վայր[5]։

25th of July.JPG 

997 թվականին սկզբնական եկեղեցին վերածվել է մոխրի, Ալ-Մանսուրի (938–1002 թվականներ), Կորդովայի խալիֆայության բանակի հրամանատարի կողմից։ Ալ-Անդալուսի հրամանատարի հարձակումներն ուղեկցվում էին վասալ քրիստոնյա առաջնորդների կողմից, ովքեր ստացան կողոպուտի բաժինը, սակայն Սուրբ Հակոբոս առաքյալի գերեզմանն ու մասունքները մնացին անխախտ։ Քրիստոնյաների կողմից բերված դարպասներն ու զանգերն ավելացվել են Կորդովայի մզկիթին[6]։ Երբ, 1236 թվականին Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ը գրավեց Կորդովան, այդ նույն դարպասներն ու զանգերը տեղափոխվեցին Տոլեդոյի տաճար՝ Տոլեդոյի մուսուլման հրամանատարների կողմից։

Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1075 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VI-ի (1040–1109 թվականներ) և Դիեգո Պելաես եպիսկոպոսի հովանու ներքո։ Տաճարը կառուցվել է նույն նախագծով, ինչպես կառուցվել է Թուլուզի Սուրբ Սերնին եկեղեցին՝ Ֆրանսիայի ամենամեծ ռոմանական ապարանքը։ Կառուցվել է հիմնականում գրանիտով։ Ըստ Liber Sancti Iacobi-ի, շինարարությունը դադարեցվել է մի քանի անգամ, իսկ վերջին քարը դրվել է 1122 թվականին։ Սակայն դրանից հետո ամբողջ շինարարությունը չի ավարտվել։

1211 թվականին տաճարը նվիրաբերվել է Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ին[7][8]։

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը 1075 թվականին դարձել է եպիսկոպոսական նստավայր, և իր աճող նշանակության շնորհիվ՝ ուխտագնացության վայր։ 1495 թվականին ավելացվել է համալսարան։ 16-18-րդ դարերում տաճարն ընդարձակվել է։

Orlandis, J. (1990)։ «Algunas consideraciones en torno a los orígenes cristianos en España»։ Cristianismo y aculturación en tiempos del imperio romano։ Universidad de Murcia։ էջեր 63–71  Lligadas, J. (2005)։ El libro de los santos։ Centro De Pastoral Liturgic։ ISBN 8498050413  Franco Maside R., Pereira Menaut G. (2005)։ «Archaeologico-epigraphic notes on death in Ancient Callaecia»։ in Rodríguez Casal Antón A., González Lopo Domingo L.։ Muerte y Ritual Funerario en la Historia de Galicia։ SEMATA. Ciencias Sociais e Humanidades (Galician) 17։ Universidad de Santiago de Compostela։ էջեր 35–60։ ISSN 1137-9669  Portela Silva 2003: p. 54 Garrido Torres 2000: p. 100 Garrido Torres 2000: p. 101 Bravo Lozano 1999: p. 235 Armesto, V. (1971)։ Galicia feudal (2ª ed.)։ Editorial Galaxia։ էջեր 188, 287 
Photographies by:
- Public domain
Statistics: Position
959
Statistics: Rank
116394

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
275913864Click/tap this sequence: 8768

Google street view

Where can you sleep near Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար ?

Booking.com
489.404 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 42 visits today.