Lynx pardinus ( Պիրենեյան լուսան )

Պիրենեյան լուսան (Lynx pardinus), կաթնասունների դասի գիշատիչ կատվազգի, լուսանի ենթատեսակներից։ Նախկինում համարվում էր սովորական լուսանի ենթատեսակ։ Սովորական լուսանից երկու անգամ փոքր է և սնվում է նապաստակներով, ճագարներով, երբեմն եղնիկի ձագերով։ Բարձրությունը՝ 45-70 սմ, երկարությունը՝ 75-10 0սմ, պոչի երկարությունը՝ 12-30 սմ, քաշը՝ 13-25 կգ։

Հանդիպում է Իսպանիայի հարավ-արևմուտքում (մեծ մասամբ՝ Կոտո Դոնյանա ազգային պարկում), նախկինում տարածված էր նաև Իսպանիայի այլ տարածքներում և Պորտուգալիայում։ Այժմ նրա արեալը սահմանափակվում է լեռնային տեղանքներով։