Մայաների քաղաքակրթություն

Մայան մեզոամերիկյան քաղաքակրթություն է, որն աչքի է ընկել նախակոլումբիական ամերիկյան մայրցամաքների ամբողջությամբ մշակված լեզվական համակարգով, ինչպես նաև իր արվեստով, ճարտարապետությամբ, մաթեմատիկական և աստղագիտական համակարգերով։ Որոշ աղբյուրներում մայաները հիշատակվում են որպես ներկայիս Մեքսիկայի տարածքում բնակված հնդկացի ժողովուրդ։ Չնայած նրան, որ այս ցեղն ստեղծվել էր նախադասական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2000 - մ.թ. 250), նրանց շատ քաղաքներ, համաձայն մեզոամերիկյան գրականության, իրենց զարգացման գագաթնակետին են հասել Դասական ժամանակաշրջանում (մ.թ. 250 - 900 դդ) և շարունակել հետագա զարգացումը մինչև իսպանացիների հայտնվելը։ Պատմական աղբյուրների վկայությամբ՝ նրանց որոշ մասը տիրապետել է իսպաներենին։

Մայաների քաղաքակրթությունը շատ ընդհանրություններ ունի մեզոամերիկյան քաղաքակրթյությունների հետ, քանի որ մեծ է եղել շփումն ու մշակութային ձուլումը վերջիններիս հետ։ Մայաներին բնորոշող գրավոր լեզուն, բնաբանությունն ու օրացույցը իրենց զարգացումն ապրել են ցեղի ի հայտ գալուց շատ ավելի ուշ, սակայն այս քաղաքակրթությունը նպաստել է մայաների լիարժեք զարգացմանը։ Մայաների ազդեցությունը նկատելի է Հոնդուրասից, Բելիզից և Արևմտյան Էլ Սալվադորից մինչև կենտրոնական Մեքսիկա (մայաների բնակավայրից 1000 կմ տարածության վրա)։ Իր հերթին՝ մայաների մշակույթն ու արվեստը կրել է օտար ցեղերի ազդեցությունը, հիմնականում առևտրային և մշակութային շփումների արդյունքում։

Մայաները վերապրել են դասական ժամանակաշրջանի կործանումը և Իսպանացի նվաճողների գալուստը իրենց երկիր, ինչպես նաև վերջիններիս կողմից ամերիկյան մայրցամաքների գաղութացման ժամանակաշրջանը։ Այսօր մայաներն ու իրենց հետնորդները բնակվում են իրենց պատմական բնօրրանում։ Միլիոնավոր մայաներ պահպանել են իրենց մայրենի լեզուն։