مصر القديمة ( Հին Եգիպտոս )

Հին Եգիպտոս (հին հունարեն՝ Αἴγυπτος և լատ.՝ Aegyptus), Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության), որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ)։ Հին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝ Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝ Ուշ Բրոնզե դարին։

Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին Նոր Թագավորության ժամանակաշրջանում, որը կառավարում էր Նուբիայի մեծ մասը և Մերձավոր Արևելքի զգալի մասը, որից հետո այն դանդաղ անկում է ապրում։ Իր պատմության ընթացքում Եգիպտոսը նվաճվել է մի շարք օտար ուժերի կողմից, այդ թվում՝ հիքսոսների, լիվիացիների, նուբիացիների, ասորեստանցիների, Աքեմենյան պարսիկների կողմից և մակեդոնացիների՝ Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարությամբ։ Ալեքսանդրի մահից հետո ձևավորվեց Հռոմեական Պտղոմեոսյան Թագավորությունը, որը ղեկավարեց Եգիպտոսը մինչև մ.թ.ա. 30 թվականը, երբ Կլեոպատրան գերի ընկավ Հռովմեական Կայսրությանը, և Եգիպտոսը դարձավ հռոմեական պրովինցիա։

Հին Եգիպտական քաղաքակրթության հաջողությունը մասնակիորեն կապված էր գյուղատնտեսությունից, Նեղոս գետի պայմաններին հարմարվելու ունակությունից։ Նեղոսի վարարումներից և ոռոգումներից առաջանում էին բերրի դաշտավայրեր, որոնք նպաստում էին գյուղատնտեսության զարգացմանը։ Եգիպտոսի կառավարությունը խրախուսել է հովտային հանքավայրերի շահագործմանը և հարակից ամայի շրջանների օգտագործմանը, խմբային շինարարական աշխատանքներին և գյուղատնտեսական նախագծերի կազմակերպմանը, շրջակա շրջանների հետ առևտրի իրականացմանը, ինքնուրույն վաղ գրավոր համակարգի զարգացմանը, զինված ուժերին, որոնք նպատակ ունեին դիմակայել օտարերկրյա թշնամիններին և նպաստել Եգիպտոսի հաստատմանը։ Այս գործունեությունը խթանելու և կազմակերպելու համար եղել են ազնվական գրագիրներ, կրոնական առաջնորդներ և կառավարիչների բյուկրատիա, որոնք վերահսկվում էին փարավոնի կողմից, որը ապահովում էր եգիպտական ժողովրդի համագործոկցությանը և միասնությանը՝ կրոնական համոզմունքների համատեքստում։

Կարդալ ավելին

Հին Եգիպտացիների բազմաթիվ ձեռքբերումներց էին քարհանքերի և շինարարական տեխնիկան, որոնք նպաստում էին մոնումենտալ բուրգերի, տաճարների և սրբավայրերի կառուցմանը, մաթեմատիկայի համակարգը, գործնական բժշկության արդյունավետ համակարգը, ոռոգման համակարգերը և գյուղատնտեսական արտադրության տեխնիկան, առաջին հայտնի տախտակե նավակները, եգիպտական հախճապակին և ապակե ճարտարարարվեստը, գրականության նոր ժանրերը և խեթերի հետ կնքված առաջին հռչակավոր խաղաղության պայմանագրերը։ Հին Եգիպտոսը կայուն ժառանգություն է թողել։ Նրա արվեստը և ճարտարապետությունը լայնորեն տարածված էին և նրա հագույն իրերեը տարածվեցին աշխարհի հեռավոր անկյուներում։ Ժամանակակից եվրոպացիների կողմից Եգիպտոսում իրականցված պեղումները և հագույն գտածոների հայտնաբերումը հանգեցրին եգիպտական քաղաքակրթության գիտության զարգացմանը և նրա մշակութային ժառանգության ավելի բարձր գնահատմանը։

Destinations