الهرم الأكبر
( Քեոփսի բուրգ )Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 10,000 թ շրջանում։ Կառուցվել է եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆուի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս) կողմից։ Հին Եգիպտացիների կողմից անվանվել է նաև «Ախեթ Խուֆու», որը նշանակում է «Խուֆուի հորիզոն»։
Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ։ Ամենամեծը՝ Քեոփս փարավոնի բուրգն է։ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Ըստ արաբական առածի՝ «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»։
Բուրգի մուտքը հյուսիսային կողմից գտնվում է 15,63մ բարձրության վրա։ Միակ մուտքը չի պահպանվել և հավանաբար փակվել է քարե խցանով։ Այսօր զբոսաշրջիկները ներս են մտնում բուրգի մեջ 17-մետրանոց խորշով, որ...Կարդալ ավելին
Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 10,000 թ շրջանում։ Կառուցվել է եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆուի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս) կողմից։ Հին Եգիպտացիների կողմից անվանվել է նաև «Ախեթ Խուֆու», որը նշանակում է «Խուֆուի հորիզոն»։
Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ։ Ամենամեծը՝ Քեոփս փարավոնի բուրգն է։ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Ըստ արաբական առածի՝ «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»։
Բուրգի մուտքը հյուսիսային կողմից գտնվում է 15,63մ բարձրության վրա։ Միակ մուտքը չի պահպանվել և հավանաբար փակվել է քարե խցանով։ Այսօր զբոսաշրջիկները ներս են մտնում բուրգի մեջ 17-մետրանոց խորշով, որը 820 թվականին Բաղդատի խալիֆա Աբդուլլախ ալ-Մամունը 10 մետրով իջեցրել է։ Նա հույս ուներ գտնել այնտեղ փարավոնի գանձերը, բայց գտավ միայն փոշու հաստ շերտ։
Քեոփսի բուրգի ներսում տեղադրված է երեք նկուղային տեսախցիկներ` մեկը մյուսի ետևից։
Ավելացնել նոր մեկնաբանություն