春節 ( Ամանորը Չինաստանում )

Ամանորը Չինաստանում , որը 1911 թվականից սկսած բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն ( չինարեն հեշտ. 春节 , պինին: chūnjié, պալլ.: չունցզե):12, հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում:11: Ավանդական նոր տարին հարմարեցրած է ձմեռային նորալուսնի լուսնային ամբողջական ցիկլի ավարտին Ձմեռային արևադարձ (այսինքն դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնին)։ Գրիգորյան օրացույցում դա համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև ընկած օրերից մեկին։ Չինական ամանորը հաճախ ոչ պաշտոնական անվանում են «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի արտադրվող մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Ամանորյա տոնակատարությունների ցիկլը ավանդաբար սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը (չին. 正月 zhēng-yuè) և ավարտվում է Լուսարձակների տոնով:78, որը գալիս է տոնակատարության 15-րդ օրը։ Ամանորյա այդ ժամանակահատվածում չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին։

Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով դեպի ընտանիք ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։ Օրվա վերջում ընտանիքը ողջունում է աստվածությունների վերադարձը տուն, ոգիների աշխարհ այցելելուց հետո, որտեղ նրանք «հաշվետվություն են տվել» անցած տարվա մասին, որից հետը ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում նախնիներին։

Չինացիների կարծիքով գարնան առաջին այդ օրը տեղի է ունենում բնության զարթոնք, կենդանանում են հողը և նրա մեջ պահպանվող կյանքի ծիլերը։ Այդ տոնը նշանավոր է ոչ միայն խանցիների համար, այլ նաև ազգային փոքրամասնությունների համար։ Տոնը նշում են Մանջուրները, յաոտյանները, չժուանները, դաուրները, դունցերը, լիյանները և այլ էթնիկական խմբեր։ Համաձայն Շանշուի (舜典:2) ավանդապատման, Ամանորի առաջին օրը դարձավ այն օրը, երբ Շունյը 舜 (հնագույն ժամանակաշրջանի օրինակելի արքա) գահ բարձրացավ։ Յույհը (Юй) ստանալով գահը նրանից, հետևեց այդ օրացույցային նախադեպին։

Չինական Ամանորը համարվում է ամենաերկար և ամենակարևոր տոնը Չինական լուսնային օրացույցում։ Այդ տոնի ծագումը վերագրվում է հնագույն ժամանակներին և արտաքուստ արտացոլում է խորհրդանշական հարգանք դիցերին, հավատամքին և ավանդույթներին, որոնք պահպանվել են չինական հասարակության մեջ։ Դրանց դրսևորումներն են համարվում օրինակ նոր տարվա խորհրդանշանական նշանակումը 12 կենդանիներից մեկով և նաև խորհրդանշական գույնով, պայմանավորված Հինգ տարերքների տեսությամբ։

Destinations