Queenstown, New Zealand

( Քուինսթաուն (Նոր Զելանդիա) )

Քուինսթաուն, քաղաք-հանգստավայր Օտագոյում, Նոր Զելանդիայի հարավային կղզու հարավարևմտյան մասում։ Այն ունի 14,300 քաղաքային բնակչություն (Հունիս, 2016), ինչը նրան դարձնում է Նոր Զելանդիայի մեծությամբ 27-րդ քաղաքը։ 2016 թվականին այն անցավ Օամարուն՝ դառնալով երկրորդ ամենամեծ քաղաքը Օտագոում Դունեդինից հետո։ Այն կառուցված է Վակատիպու լճի Քուինսթաուն ծովախորշի շուրջը, լիճ որը ունի երկար, բարակ անգլերեն z տառի ձևը և կազմավորվել է սառցադաշտային գործընթացներից և որտեղից երևում են մոտակա այնպիսի լեռներ ինչպիսիք են Ռեմարկբլսը, Սեսիլ գագաթը, Վոլթեր գագաթը և հենց քաղաքի վերևում գտնվող Բեն Լոմոնդ և Քուինսթաուն լեռները։ Քուինսթաուն լճային շրջանը ունի 8,704,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ 2016 թվականի մարդահամարի քաղաքը ունի 34,700 բնակիչ։ Հարևան քաղաքներն են Արրոութաունը,Գլենորչը, Քինգսթոնը, Վանական, Ալեքսանդրիան և Քրոմվելը։ Ամենամոտ քաղաքներն են Դունեդինը և Ինվերքարգիլը։ Քուինսթաունը հայտնի է տուրիզմով որը ունի առեվտրային ուղղվածություն, հատկապես արկածային և լեռնադահուկային տուրիզմով։ ...Կարդալ ավելին

Քուինսթաուն, քաղաք-հանգստավայր Օտագոյում, Նոր Զելանդիայի հարավային կղզու հարավարևմտյան մասում։ Այն ունի 14,300 քաղաքային բնակչություն (Հունիս, 2016), ինչը նրան դարձնում է Նոր Զելանդիայի մեծությամբ 27-րդ քաղաքը։ 2016 թվականին այն անցավ Օամարուն՝ դառնալով երկրորդ ամենամեծ քաղաքը Օտագոում Դունեդինից հետո։ Այն կառուցված է Վակատիպու լճի Քուինսթաուն ծովախորշի շուրջը, լիճ որը ունի երկար, բարակ անգլերեն z տառի ձևը և կազմավորվել է սառցադաշտային գործընթացներից և որտեղից երևում են մոտակա այնպիսի լեռներ ինչպիսիք են Ռեմարկբլսը, Սեսիլ գագաթը, Վոլթեր գագաթը և հենց քաղաքի վերևում գտնվող Բեն Լոմոնդ և Քուինսթաուն լեռները։ Քուինսթաուն լճային շրջանը ունի 8,704,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ 2016 թվականի մարդահամարի քաղաքը ունի 34,700 բնակիչ։ Հարևան քաղաքներն են Արրոութաունը,Գլենորչը, Քինգսթոնը, Վանական, Ալեքսանդրիան և Քրոմվելը։ Ամենամոտ քաղաքներն են Դունեդինը և Ինվերքարգիլը։ Քուինսթաունը հայտնի է տուրիզմով որը ունի առեվտրային ուղղվածություն, հատկապես արկածային և լեռնադահուկային տուրիզմով։

Պատմություն Մաորիի բնակավայրեր և ներկայություն

Տարածքը հայտնաբերվել և առաջինը բնակեցվել է մաորիների կողմից, նախքան այլ բնակիչների ժամանելը։ Առաջին ոչ մաորին ով տեսել է Վակատիպու լիճը եվրոպացի Նաթանել Չալմերսն էր, ում ուղեկիցն էր Ռեկոն՝ Տուտուրաուների ցեղապետը, 1853 թվականին[1]։ Կան բազմաթիվ ապացույցներ որ այդտեղ բնակվել են ավստրալիական տարբեր ցեղեր, բայց երբ 1860-ականներին եվրոպացի գաղթականները ժամանեցին այդ բնակավայր այն այլևս բնակեցված չէր[2]։

Հետագա եվրոպացի բնակիչներ

Եվրոպացի հետազոտողներ Վիլլիամ Գիլբերտ Ռիզը և նիքոլաս Տունզելմանը առաջին ոչ-աբորիգեններն էին, ովքեր հաստատվել են տարածաշրջանում։ Ռիզը ստեղծեց ագարակ Քուինստաուն քաղաքի այժմյան կենտրոնում 1860 թվականին, բայց Արոու Ռիվերում ոսկու հայտնաբերումը ոգեշնչեց Ռիզին իր բամբակի ֆերման դարձնել հյուրանոց, որը նա անվանեց Թագուհու ձեզքերը, որը հիմա հայտնի է Էիչարդտս անունով[3]։ Քուինսթաունի շատ փողոցներ կրում են ոսկու հանքաարդյունաբերության ժամանակաշրջանի անուններ և որոշ պատմական կառույցներ դեռևս պահպանվում են։

Անվանում

Քաղաքի անվան ծագումնաբանության վերաբերյալ կան մի քանի վարկածներ, բայց հետևյալը ամենահավանականն է։ Երբ Վիլիամ Ռիզը առաջինը ժամանեց տարածաշրջան և կառուցեց իր ագարակը, տարածքը հայտնի էր Կայարան անվանումով, չնայած հանքափորները շուտով այն անվանեցին Ճամբար 1860 - 1862 թվականներին։ Հանքափորները և հատկապես իռլանդացիները մեծ հետաքրքրություն ունեին արարողության նկատմամբ որը տեղի էր ունենում Իռլանդիայի Քոուվ քաղաքում, և որը 1850 թվականին վերանվանվեց Քուինսթաուն ի պատիվ Վիկտորիա թագուհու[4]։ 1863 թվականին հանրային հավաք կազմակերպվեց քաղաքը վերանվանելու նպատակով, որի ժամանակ քաղաքին տրվեց Քուինսթաուն անվանումը։ Մաորիների անվանում քաղաքի համար նշանակում է մակերեսային ծովածոց[2]։

Miller., F.W.G., (1949), Golden Days of Lake County. Whitcombe and Tombs. p 3-11. ↑ 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Spiritual bond to first people անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «Queenstown history - William Gilbert Rees»  «Queenstown»։ New Zealand History։ Վերցված է օգոստոսի 25, 2015 
Photographies by:
Lawrence Murray from Perth, Australia - CC BY 2.0
Statistics: Position
2542
Statistics: Rank
47987

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
529863174Click/tap this sequence: 9169

Google street view

Where can you sleep near Քուինսթաուն (Նոր Զելանդիա) ?

Booking.com
487.421 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 47 visits today.