Pintxo ( Պինչո )

Պինչո (իսպ.՝ pincho, բասկ.՝ pintxo), փոքր սենդվիչ, համարվում է թեթև սնունդ և տրվում է հիմնականում իսպանական բարերում գարեջրի կամ կարմիր գինու հետ միասին։ Պինչո պատրաստելը երկար ժամանակ է պահանջում, բացի այդ այն չի հանդիսանում էժան նախուտեստ։ Շատ հաճախ նախուտեստը պինչոյով տրվում է օրվա տարբեր ժամերին։ Պինչոյից օգտվելու համար Իսպանիայի մի քանի շրջաններում ընդունված է ինքնուրույն վերցնել ուտեստը, զգուշացնել և տվյալ չափաբաժնի համար վճարել մատուցողներին։