Euskara ( Բասկերեն )

Բասկերեն (ինքնանվանում՝ euskara), Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարակից տարածքներում ապրող բասկ ժողովրդի լեզուն։ Բասկերենը, ի տարբերություն Եվրոպայի այլ լեզուների, չի պատկանում ո՛չ հնդեվրոպական, և ո՛չ էլ այլ հայտնի լեզվաընտանիքի։ Այն, այսպես կոչված, պսևդո-մեկուսացած լեզու է։

Գենետիկ կապերը հաստատված չեն, սակայն բասկերենը ավանդաբար ընդգրկվում է, այսպես կոչված, պալեոիսպանական լեզուների կազմի մեջ, իսկ ավելի լայն իմաստով, ոչ դասակարգորեն, հավանաբար միջերկրական լեզուների տարասեռ խմբում։

Բասկերենում կա աբիտիվ հոլով, որը համապատասխանում է հայերենի տեղի բացառականին և կազմվում է tik վերջավորությամբ։