芸妓 ( Գեյշա )

Գեյշան մի կին է, ով զբաղեցնում է իր հաճախորդ «հյուրերին», կատարելով նրանց համար ճապոնական երգեր ու պարեր, ճապոնական արարողակարգով թեյ մատուցելով, տարբեր թեմաներով զրույցներ անելով։ Գեյշաները հիմնականում աշխատում են թեյի տներում, այնտեղ ավանդական բանկետներ (օ-զաշիկի) անցկացնելով, ճապոնական ոճի հյուրանոցներում և ճապոնական ավանդական հյուրանոցներում։ Այդ հաստատություններում գեյշան հանդես է գալիս որպես երեկոյի տիրուհի՝ վարում է զրույցներ, նպաստում է հյուրերի ուրախ ժամանակ անցկացնելուն, հաճախ նրանց հետ սիրաբանելով, բայց միևնույն ժամանակ պահպանելով արժանապատվությունը։

Գեյշա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «արվեստի մարդ»։ Հանդիպում են նաև այլ անուններ։ Այսպես, օրինակ՝ գեյշաների մշակույթի կենտրոն համարվող Կիոտո քաղաքում գործածական են գեյկո, իսկ նոր սովորողների համար՝ մայկո անունները։ Տոկիոյում գեյշաների աշակերտուհիներին ասում են հանգյոկու՝ կիսաթանկարժեք քար (նկատի ունենալով, որ նրանց ժամանակը կիսով չափ էժան է գեյշայի ժամանակից)։ Գործածական է նաև օ-շակու՝ անունը, որը նշանակում է սակե լցնող։

Destinations