Konstantinopolis ( Կոստանդնուպոլիս )

Կոստանդնուպոլիս (հուն․՝ Κωνσταντινούπολις, Կոստանդնուպոլիս, կամ ἡ Πόλις — «Քաղաք»),(օսման.՝ قسطنطينيه [kostantîniyye], թուրքերեն՝ Konstantinopolis, լատ.՝ Constantinopolis), քաղաք, որ ժամանակին հանդիսացել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը (330–395), Բյուզանդիայի մայրաքաղաքը (395-1204 և 1261-1453), Լատինական կայսրության մայրաքաղաքը (1204-1261) և Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453-1922)։

3424 թվականին հնագույն քաղաք Բյուզանդիոնը վերանվանվեց «Նոր Հռոմ» և հռչակվեց Հռոմեական կայսրության մայրաքաղաք Կոստանդիանոս Ա Մեծի կողմից, ում պատվին քաղաքը 330 թվականի մայիսի 11-ին անվանեցին Կոստանդնուպոլիս։ 5-րդ դարի կեսերից մինչև 13-րդ դարի սկիզբը Կոստանդնուպոլիսն Եվրոպայի ամենախոշոր և ամենահարուստ քաղաքն էր։ Քաղաքը հայտնի դարձավ իր ճարտարապետական հուշարձաններով, ինչպիսիք էին Սուրբ Սոֆիայի տաճար, որը Արևելյան ուղղափառ եկեղեցու տաճար էր և ծառայում էր որպես Տիեզերական պատրիարքության նստավայր, Կայսերական պալատը, որտեղ ապրում էին կայսրերը, Գալաթայի աշտարակը, Հիպոդրոմը, պարիսպները և այլ հանրահայտ շինություններ։ Կոստանդնուպոլսի համալսարանը հիմնադրվել է հինգերորդ դարում և ուսուցվում էր գրականություն և արվեստ մինչև ավերվելը 1204 և 1453 թվականներին, ներառյալ մեծ Կայսրեական գրադարարանը որտեղ նաև պահվում էին Ալեքսանդրիայի գրադարանի մնացորդները և ուներ մոտ 100,000 գիրք։ Քաղաքը Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն էր և պահվում էր քրիստոնեության սրբազան իրերից Քրիստոսի Փշե պսակը և Իրական Խաչը։

Կոստանդնուպոլիսը հայտնի էր իր զանգվածային և բարդ ամրություններով, որը համարվում էր իր դարաշրջանի պաշտպանողական ճարտարապետության եզակի օրինակ։ Թեոդոսյան պարիսպները ներառում էին զույգ պարիսպներ՝ փռված առաջին պատից 2 կմ դեպի արևմուտք։ Կոստանդնուպոլսի դիրքը Ոսկեղջյուրից մինչև Մարմարա ծով բաժանվում էր պաշտպանողական պարիսպնեով։ Քաղաքը սկզբում կառուցվել էր որպես Հռոմիի մրցակից և որոշ որոշումներ փոխ էր առնված Հռոմից։ Կարևոր պաշտպանական համակարգի մեջ էին մտնում մեծ պալատները, ջրամնարները և աշտարակները և Կոստանդնուպոլիսը համարվում էր երկու մայրցամաքների (Եվրոպա ու Ասիա) և երկու ծովերի (Միջերկրական ու Սև) դարպաս։ Չնայած քաղաքը պաշարվել է բազմաթիվ անգամ տարբեր բանակների կողմերից, այն անառիկ է մնացել մոտ ինը հարյուր տարի։


Destinations