Guggenheim Bilbao Museoa

( Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան )

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը եղել է 1997 թվականի հոկտեմբերի 18-ին Իսպանիայի նախկին թագավոր Ժուան Կորլոսի 1-ինի կողմից։

Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ. Գուգենհայմ հիմնադրամի թանգարաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։

Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բ...Կարդալ ավելին

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը եղել է 1997 թվականի հոկտեմբերի 18-ին Իսպանիայի նախկին թագավոր Ժուան Կորլոսի 1-ինի կողմից։

Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ. Գուգենհայմ հիմնադրամի թանգարաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։

Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բանի շուրջ»։ 2010 թվականի ճարտարապետության մասնագետների շրջանում անցկացված Աշխարհի Ճարտարապետության հարցման ժամանակ այս թանգարանը ամենաշատն է հիշատակվել, որպես ամենակարևոր աշխատանքներից մեկը, որոնք իրենց ավարտին են հասցվել սկսած 1980 թվականից։

Պատմություն
Bilbao-Guggenheim-Museum-2.jpg 

1991 թվականին Բասկերի երկրի կառավարությունն առաջարկեց Սողոմոն Գուգենհայմ հիմնադրամին, որ Գուհենհայմ թանգարանը կառուցվեր Բիլբաոյի խարխուլ նավահանգստային տարածքում, որը մի ժամանակ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրներից է եղել[1][2][3]։

Բասկերի երկրի կառավարությունը համաձայնեց վճարել 100 միլիոն դոլար կառուցման համար, ստեղծել 50 միլիոն դոլարի ձեռքբերման ֆոնդ, վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա վճար Գուգենհայմին և հովանավորել թանգարանի 12 միլիոնանոց տարեկան բյուջեն։ Փոխարենը հիմնադրամը համաձայնեց իր ղեկավարության տակ վերցնել թանգարանը, ցուցադրել իր մշտական հավաքածուն Բիլբաոյի թանգարանում և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություններ[4]։

Թանգարանը կառուցվել է Ֆեռովիալ ընկերության կողմից[5] 89 միլիոն դոլարով[6]։ Բիլբաոյի մոտ 5000 բնակիչներ այցելեցին թանգարանի նախաբացմանը, որը թանգարանի դրսում կազմակերպաված ցուցադրություն էր, պաշտոնական բացման օրվան նախորդող գիշերը, և որի ընթացքում եղան բացօթյա լուսային ցուցադրություն և համերգ։ 1997 թվականի հոկտեմբերի 18-ին թանգարանը բացվեց Իսպանիայի Խուան Կառլոս 1-ինի կողմից[3]։

Templar, Karen. "Frank Gerry", Salon, October 5, 1997, accessed March 21, 2012 "Guggenheim Museum Bilbao", The Solomon R. Guggenheim Foundation, accessed April 4, 2012 ↑ 3,0 3,1 Security tight before Guggenheim Museum opens in Basque city, CNN, October 18, 1997 (չաշխատող հղում) Riding, Alan. "A Gleaming New Guggenheim for Grimy Bilbao", Նյու Յորք Թայմս, 24 June 1997. «Ferrovial history»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-06-ին։ Վերցված է 2016-07-30  Ouroussoff, Nicolai. "The Architect's New Museum in Bilbao, Spain, Emerges as a Testament to One Man's Optimism Amid a Landscape of Industrial Decay", Los Angeles Times, 2 June 1997.
Photographies by:
Patricia Del Sol - CC BY-SA 3.0
Statistics: Position
2375
Statistics: Rank
52071

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
789521634Click/tap this sequence: 8387

Google street view

Where can you sleep near Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան ?

Booking.com
489.165 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 2 visits today.