Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լի երկարությամբ), քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից պատրաստված ամրությունների շարք։ Դրանք կառուցվել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ.թ.ա. 220–206 թվականներ)։ Այս պարսպից, իհարկե, շատ քիչ մասն է պահպանվել։ Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր։ Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368–1644 թվականներ) օրոք։

Պաշտպանական նշանակությունից բացի Չինական մեծ պարիսպը ունեցել է նաև սահմանների վերահսկողության նշանակություն՝ թույլ տ...Կարդալ ավելին

Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լի երկարությամբ), քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից պատրաստված ամրությունների շարք։ Դրանք կառուցվել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ.թ.ա. 220–206 թվականներ)։ Այս պարսպից, իհարկե, շատ քիչ մասն է պահպանվել։ Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր։ Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368–1644 թվականներ) օրոք։

Պաշտպանական նշանակությունից բացի Չինական մեծ պարիսպը ունեցել է նաև սահմանների վերահսկողության նշանակություն՝ թույլ տալով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, առևտրի կանոնակարգումը, արտագաղթի և ներգաղթի վերահսկողությունը։ Դեռ ավելին՝ պարսպի պաշտպանական հատկանիշները բարելավվել են պահակակետ աշտարակների, զորանոցների, կայազորի կայանների, ծխի և կրակի միջոցով ազդանշաններ տալու համակարգերի ստեղծմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ պարիսպների վրայի ուղին ինքնին եղել է նաև տրանսպորտային միջանցք։

Տարբեր դինաստիաների կողմից կառուցված սահմանամերձ պարիսպները ունեցել են մի քանի երթուղիներ։ Ընդհանուր առմամբ դրանք ձգվել են արևելքում Դանդունից մինչև արևմուտքում Լոբնոր լիճ, հյուսիսում ներկայիս ռուս-չինական սամանից մինչև հարավում Ցինհայ՝ ուրվագծելով մոնղոլական տափաստանի եզրը աղեղի ձևով։ Բարձրակարգ տեխնոլոգիաներով իրականացված հնագիտական հետազոտությունները թույլ են տվել եզրակացնել, որ Մին դինաստիայի կողմից կառուցված պարսպի երկարությունը եղել է 8850 կմ։ Այն կազմված է 6259 կմ երկարությամբ իրական պարիսպներից, 359 կմ երկարությամբ խրամատներից և 2232 կմ երկարությամբ բլուրներից և գետերից կազմված բնական պաշտպանական արգելապատնեշներից։ Մեկ այլ հնագիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ պարիսպը իր բոլոր ճյուղերով ունի մոտ 21,196 կմ երկարություն։ Այսօր Չինական մեծ պարիսպը համարվում է պատմության մեջ ամենատպավորիչ ճարտարապետական գլուխգործոցներից մեկը։ Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն Առաջին պարիսպներ
 
Ցին դինաստիայի Մեծ պատը

Մ․թ․ա․ 8-5-րդ դարերում Չունցյու ժամանակաշրջանում (Գարնան և աշնան շրջան) չինացիները արդեն տիրապետում էին պատի կառուցման տեխնիկաներին[1]։ Այս և հետագա Պատերազմող երկրների ժամանակաշրջանում Ցին, Վեյ, Չժաո, Ցի, Յան և Չժունշան[2][3] պետությունները կառուցել են ընդարձակ ամրություններ սեփական սահմանները պաշտպանելու նպատակով։ Թրերի և նիզակների հարվածներին դիմադրելու համար ստեղծված այս պատերը հիմնականում կառուցվում էին տրորված հողից և մանրախճից։

 
Հան դինաստիայի Մեծ պատը

Մ․թ․ա․ 221 թվականին Ցին դինաստիայից Չժեն թագավորը պարտության է մատնել իր վերջին հակառակորդներին և միավորել Չինաստանը՝ իբրև առաջին կայսր Ցին դինաստիայից՝ Ցին Շի Հուանդի։ Վերջինս ցանկանում էր ստեղծել կենտրոնացված իշխանություն և կանխել ֆեոդալական լորդերի իշխանության վերականգնման հավանականությունը, ուստի Ցին Շի Հուանդին հրամայել է ոչնչացնել պատերի այն հատվածները, որոնք իր կայսրությունը բաժանում էին մյուս պետություններից։ Ցին Շի Հուանդին փորձում էր իր կայսրությունը պատրաստել ընդդեմ հյուսիսում բնակվող հոների, ուստի նա հրամայել է կառուցել նոր պատեր՝ միացնելու կայսրության այլ մասերում գտնվող ամրությունները հյուսիսի առաջնագծի հետ։ «Կառուցիր և առաջ անցիր» սկզբունքը հիմնականն էր պատերի կառուցման ժամանակ, ըստ որի չինացիները չէին ստեղծում մշտապես կայուն սահման[4]։ Շինարարության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութերի տեղափոխումը բավականին բարդ խնդիր էր, ուստի կառուցողներն աշխատում էին հիմնականում օգտագործել տեղական ռեսուրսները։ Լեռնային հատվածներում օգտագործում էին լեռների քարերը, իսկ հարթավայրային մասերում՝ տրորված հողը։ Որևէ պատմական աղբյուր չկա, որը կփոխանցեր Ցին պատերի ճշգրիտ երկարությունն և շարքերի մասին տեղեկությունը։ Հին պատերից շատերը դարերի ընթացքում քայքայվել են, և մինչ օրս պահպանվել են միայն շատ քչերը։ Կառուցման ընթացքում մարդկային կորուստների հստակ թիվը հայտնի չէ, սակայն որոշ հեղինակների հաշվարկներով կառուցման աշխատանքների ժամանակ մահացածների թիվը[5][6] կազմել է մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն[7]։ Ավելի ուշ՝ Հան[8], Սուի և այլ հյուսիսային դինաստիաներ տարբեր գներով վերանորոգել, վերակառուցել և ընդարձակել են Մեծ պատի հատվածները, որպեսզի կարողանան իրենց պաշտպանել հյուսիսից սպառնացող նվաճողներից[9]։ Թան և Սուն դինաստիաները որևէ կարևոր քայլեր չեն ձեռնարկել տարածաշրջանում[9]։ Լաո, Քին և Յուան դինաստիաները, որոնք ղեկավարել են Հյուսիսային Չինաստանը 10-13-րդ դարերի ընթացքում, 12-րդ դարում կառուցել են պաշտպանական պատեր, սակայն դրանք գտնվել են Մեծ պատից շատ հյուսիս՝ Ներքին Մոնղոլիայում կամ հենց Մոնղոլիայում[10]։

Մին դինաստիայի դարաշրջան

14-րդ դարում Մին դինաստիան վերստին կյանքի կոչեց Մեծ պատի կառուցման գաղափարը[11], մինչ այդ Մին դինաստիայի զորքը պարտություն է կրել օյրատներից Թումուի ճակատամարտում։ Մին դինաստիան նույնիսկ հաջորդած պատերազմների ընթացքում չի կարողացել ամբողջական գերիշխանություն հաստատել մոնղոլական ցեղերի նկատմամբ, իսկ երկարատև հակամարտությունը բարդացրել է կայսրությունում իրավիճակը։ Ուստի այս դինաստիան նախաձեռնում է Չինաստանի հյուսիսային շրջաններում պատերի կառուցումը, որը կայսրության սահմաններից հեռու կպահեր քոչվոր ցեղերին։ Ընդունելով Օրդոս անապատում մոնղոլական գերիշխանությունը՝ Մին դինաստիան պատը կառուցել է անապատի հարավային սահմաններին՝ դուրս թողնելով Յանցզի գետը։

Ի տարբերություն վաղ շրջանի ամրությունների՝ Մին դինաստիայի կողմից կառուցված ամրությունները շատ ավելի ամուր էին և բարդ՝ պայմանավորված հողի փոխարեն աղյուսի և քարերի օգտագործմամբ։ Հաշվարկների համաձայն պատերի վրա կառուցվել են ավելի քան 25,000 դիտակետեր[12]։ Այն պատճառով, որ մոնղոլական արշավանքները շարունակվել են տարիներ շարունակ, Մին դինաստիան բավականին շատ ռեսուրսներ է ներդրել պատերի վերանորոգման և ամրապնդման համար։ Հատկապես Մին դինաստիայի Պեկին մայրաքաղաքին մոտ գտնվող հատվածներն էին ամուր կառուցված[13]։ 1567-1570 թվականներին Ցի Ցզիգուան նույնպես վերանորոգել և ամրացրել է պատերը՝ հողաշեն հատվածները ծածկելով աղյուսով, այնուհետև Շանհայգուանից մինչև Չանպին ավելացրել է 1,200 դիտակետեր, որոնք նախատեսված էին մոտեցող մոնղոլական ուժերը տեսնելու համար[14]։ 1440-1460-ական թվականներին Մին դինաստիան նաև կառուցել է այսպես կոչված «Լյաոդունի պատը»։ Իր նշանակությամբ այս պատը մոտ էր Մեծ պատին, սակայն կառույցի տեսանկյունից այնքան էլ ամուր չէր։ Լյաոդունի պատը իր մեջ ընդգրկում էր Լյաոդուն շրջանի գյուղատնտեսական հատվածները և ծառայում էր որպես պաշտպանական ամրություն ընդդեմ հյուսիսարևմուտքից ջուրչեն-մոնղոլական օրյանգանի և հյուսիսից քիանչաո ջուրչեն ցեղերի հավանական ներխուժման։ Չնայած Լյաոդունի պատի որոշ շրջաններ կառուցված էին քարից և կղմինդրից, դրա մեծ մասը իրականում կառուցված էր երկու կողմերում խրամ ունեցող հողե թմբերից։

 
Մին կայսրության չափերն ու նրա պատերը

Մին դինաստիայի ավարտին Մեծ պատի շնորհիվ կայսրությունը կարողացել է դիմադրել մանջուրների նվաճումներին, որոնք սկսել են իրենց հարձակումները մոտ 1600 թվականին։ Նույնիսկ ամբողջ Լյաոդունը կորցնելուց հետո Մին դինաստիայի բանակը կարողացել է պահել մեծապես ամրացված Շանհայի անցումը՝ թույլ չտալով մանջուրներին նվաճել չինական հարթավայրը։ Մանջուրները կարողացել են անցնել Մեծ պատը միայն 1644 թվականին այն բանից հետո, երբ Պեկինն արդեն անցել էր Լի Ցիչենի ապստամբներին։ Նախկինում մանջուրները բազմիցս անցել են Մեծ պատը ասպատակության համար, սակայն սա առաջին անգամ էր, որ պատն անցնում էին նվաճման համար։ Մին դինաստիայից մի զորավարի՝ Ու Սանգուի հրամանով, ով դարձել էր մանջուրների դաշնակիցը՝ հույսով, թե կկարողանա վերջիններիս օգնությամբ հեռացնել ապստամբներին Պեկինից, մայիսի 25-ին բացվել են Շանհայի դարպասները[15]։ Մանջուրներին հաջողվել է արագորեն գրավել Պեկինը և ի վերջո պարտության մատնել ինչպես ապստամբ Շուն դինաստիային, այնպես էլ Մին դինաստիայի մնացորդներին՝ հիմք դնելով Ցին դինաստիային ողջ Չինաստանում[16]։

Ցին դինաստիայի իշխանության ներքո Չինաստանի սահմանները ընդարձակվել են՝ նույնիսկ անցնելով պարիսպները և ընդգրկելով Մոնղոլիան կայսրության սահմանների մեջ։ Այս իսկ պատճառով Մեծ պատի կառուցման աշխատանքները դադարեցվել են։ Մյուս կողմից այսպես կոչված Ուռենիների ցանկապատը կառուցվել է Մանջուրիայում Ցին դինաստիայի ղեկավարների կողմից։ Դրա նշանակությունը, սակայն, պաշտպանական չէր․ այն կառուցվել էր հան չինացիների գաղթը դեպի Մանջուրիա կանխելու համար[17]։

Օտարերկրյա գրառումներ
 
Չինական մեծ պարսպի մի մասը (1853 թվականի ապրիլ)[18]

Յուան դինաստիայի Չինաստան կամ Մոնղոլիա այցելած ոչ մի եվրոպացի՝ Մարկո Պոլո, Ջովանի Պլանո Կարպինի, Վիլյամ Ռուբրուք, Ջովանի դե Մարինոլի և Օդորիկո Պորդենոնե, չի հիշատակել Մեծ պատի մասին[19][20]։

 
Մեծ պատը 1907 թվականին

Հյուսիսաֆրիկացի ճանապարհորդ Իբն Բատուտան, ով մոտ 1346 թվականին այցելել է Չինաստան Յուան դինաստիայի օրոք, հավանաբար լսել էր Մեծ պատի մասին դեռևս Չինաստան այցելելուց առաջ[20]։ Նա իր «Ճանապարհորդություններ» («Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին») ճանապարհորդական նոթատետրում նշել է, որ պատը Զեյթունից (ներկայիս Ցյուանժոու) «60 օրվա հեռավորության վրա» է գտնվում։ Նա այս պատը կապել է Ղուրանում հիշատակվող պատի լեգենդի հետ[21], որը Զուլ Քարնեյնը (հաճախ նույնացվում է Ալեքսանդր Մեծի հետ) կառուցել էր ծագող արևի տարածքում բնակվող մարդկանց Գոգի և Մագոգի չարագործություններից պաշտպանելու համար։ Սակայն Իբն Բատուտան չգիտեր որևէ մեկին, ով տեսել էր կամ գեթ լսել էր պատի մասին, որից կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ պատի մնացորդները եղել են, դրանք շատ աննշան են եղել[22]։

16-րդ դարի սկզբին եվրոպացիների՝ Մին դինաստիայի Չինաստան հասնելուց հետո Եվրոպայում սկսել են տարածվել Մեծ պատի վերաբերյալ տեղեկություններ՝ չնայած որ եվրոպացիները անձամբ այդ պատը տեսել են միայն մեկ դար անց։ Հավանաբար պատի՝ եվրոպական առաջին նկարագրությունները, ինչպես նաև թաթարների դեմ դրա ունեցած պաշտպանական նշանակությունը տեղ են գտել Ժուո դի Բարուշի 1563 թվականի «Ասիա» գրքում[23]։ Արևմտյան աղբյուրներում պատի մասին եղած վաղ գրառումներ ունեն Գասպար դա Քրուզը, Բենտո դե Գոյշը, Մատտեո Ռիչին և եպիսկոպոս Խուան Գոնզալեզ դե Մենդոզան[24]։ 1559 թվականին Գասպար դե Քրուզը իր «Չինաստանի և հարակից շրջանների մասին» տրակտատում տալիս է Մեծ պատի վաղ նկարագրությունը[24]։ Առաջին գրանցված դեպքը, երբ եվրոպացիները Չինաստան են մտել՝ անցնելով Մեծ պատը, եղել է 1605 թվականին, երբ պորտուգալացի Բենտո դե Գոյշը Հնդկաստանից հասել է հյուսիսարևմուտքում գտնվող պատի Ցյայու անցմանը[25]։ Վաղ շրջանի եվրոպական արձանագրությունները բավականին անշուք էին, էմպիրիկ և ճշգրիտ արտացոլում էին պատի մասին չինական պատկերացումները[26], չնայած ավելի ուշ դրանք չափազանցվել են[27], օրինակ այն, որ Մին դինաստիայի կառուցած պատերը նույնն են, ինչ-որ մ․թ․ա․ 3-րդ դարում Առաջին կայսեր կողմից կառուցված պատերը[27]։

Ափիոնային առաջին և երկրորդ պատերազմներում պարտություն կրելուց հետո, երբ Չինաստանը բացեց իր սահմանները օտարերկրյա առևտրականների և այցելուների համար, Մեծ պատը դարձել է զբոսաշրջիկների համար գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ 19-րդ դարի վերջերի ճանապարհորդական նոթերը այնքան են բարձրացրել Մեծ պատի նկատմամբ հետաքրքրությունն և տարածել դրա հետ կապված լենգենդներ[28], որ 20-րդ դարում թյուր կարծիք էր ձևավորվել, թե Չինական մեծ պատը տեսանելի է ոչ միայն Լուսնից, այլև Մարսից[29]։

歷代王朝修長城 (չինարեն)։ Chiculture.net։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24  古代长城 – 战争与和平的纽带 (չինարեն)։ Newsmth.net։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24  万里长城 (չինարեն)։ Newsmth.net։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24  Burbank Jane, Cooper Frederick (2010)։ Empires in World History: Power and the Politics of Difference։ Princeton, New Jersey: Princeton University Press։ էջ 45  Evans, 2006, էջ 3 «Defense and Cost of The Great Wall»։ Paul and Bernice Noll's Window on the World։ էջ 3։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 26  Slavicek, Mitchell, էջ 35 Coonan Clifford (փետրվարի 27, 2012)։ «British researcher discovers piece of Great Wall 'marooned outside China'»։ The Irish Times։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 28  ↑ 9,0 9,1 Waldron, 1983, էջ 653 Waldron 1983, p. 654; Haw 2006, pp. 52–54. Karnow, 2008, էջ 192 Szabó, Dávid, էջ 220 Evans, 2006, էջ 177 «Great Wall at Mutianyu»։ Great Wall of China։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին  Lovell, 2006, էջ 254 Elliott, 2001, էջեր 1–2 Elliott, Mark C. "The Limits of Tartary: Manchuria in Imperial and National Geographies." Journal of Asian Studies 59, no. 3 (2000): 603–646. «Part of the Great Wall of China»։ The Wesleyan Juvenile Offering: A Miscellany of Missionary Information for Young Persons X: 41։ April 1853։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 29  Ruysbroek Willem van (1900) [1255]։ The Journey of William of Rubruck to the Eastern Parts of the World, 1253–55, as Narrated by Himself, with Two Accounts of the Earlier Journey of John of Pian de Carpine։ Translated from the Latin by William Woodville Rockhill։ London: The Hakluyt Society  ↑ 20,0 20,1 Haw, 2006, էջեր 53–54 Qur'an, XVIII: "The Cave". English translations hosted at Wikisource include Maulana Muhammad Ali's, E.H. Palmer's, and the Progressive Muslims Organization's. Haw, 2006, էջեր 53–55 Barros João de (1777) [1563]։ Ásia de João de Barros: Dos feitos que os portugueses fizeram no descobrimento dos mares e terras do Oriente V։ Lisbon: Lisboa։ 3a Década, pp. 186–204 (originally Vol. II, Ch. vii)  ↑ 24,0 24,1 Waldron, 1990, էջեր 204–05 Yule, 1866, էջ 579 Waldron, 1990, էջեր 2–4 ↑ 27,0 27,1 Waldron, 1990, էջ 206 Waldron, 1990, էջ 209 Waldron, 1990, էջ 214
Photographies by:
Severin.stalder - CC BY-SA 3.0
User:Doron - CC BY-SA 3.0
Notyourbroom - CC BY 3.0
Statistics: Position
7
Statistics: Rank
4610958

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
142659387Click/tap this sequence: 8179

Google street view

Where can you sleep near Չինական մեծ պարիսպ ?

Booking.com
489.171 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 8 visits today.