Livraria Lello

( Lello գրախանութ )

Livraria Lello, Lello & Irmão հրատարակչության գրախանութը Պորտուում։ Տեղակայված է նեոմանուելինո ոճի օրիգինալ շենքում։ Պորտուգալիայի՝ ներկայում գործող ամենահին գրախանութներից մեկն է, որն իր ոչ սովորական ինտերիերի համար տարբեր հրատարակությունների կողմից (մասնավորապես՝ The Guardian, Süddeutsche Zeitung և Lonely Planet) բազմիցս ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների ցանկերում։

Ժողովրդականություն է վայելում Հարրի Փոթերին նվիրված գրքերի երկրպագուների շրջանում, քանի որ բազմիցս այնտեղ է այցելել Ջոան Ռոուլինգը Պորտուում որպես անգլերենի ուսուցիչ աշխատելու շրջանում, ինչպես նաև գրախանութը հավանաբար ծառայել է որպես նախատիպ կախարդական գրքերի «Ֆլորիշ և Բլոտս» գրախանութի համար։

Պատմություն

Գրախանութը հիմնադրվել է ֆրանսիացի Էռնեստ Շարդրոնի կողմից 1869 թվականին «Livraria Internacional de Ernesto Chardron» անունով և սկաբում տեղակայված է եղել Rua dos Clérigos փողոցում։ 1894 թվականին այն դարձել է Լելլո եղբայրների սեփականությունը, որոնք հարուստ բուրժուաներ էին Սանտա Մարտա դի Պենագիանից, և որոնք ինժեներ Ֆրանսիսկո Խավիեր Էստևեսին պատվիրել են կառուցել նոր շենք Rua das Carmelitas փողոցում, որտեղ Livraria Lello գրախանութը հանդիսավոր բացվել է 1906 թվականի հունվարի 13-ին և գործում է մինչ օրս[1]։

1981 թվականի դեկտեմբերի 14-ին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Livraria Lello գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան (պորտ.՝ Monumento de Interesse Público)[2]։

Sereno, Isabel (1995), SIPA, ed։ (portuguese), Livraria Lello & Irmão (IPA.00003972/PT011312150119), SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico, http://www.monumentos.pt/Site/APP_PagesUser/SIPA.aspx?id=3972  Livraria Lello e Irmão — Direção-Geral do Património Cultural
Photographies by:
Mathieu Marquer from Paris, FRANCE - CC BY-SA 2.0
Statistics: Position
3094
Statistics: Rank
38147

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
794532618Click/tap this sequence: 5675

Google street view

Where can you sleep near Lello գրախանութ ?

Booking.com
489.929 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 94 visits today.