تيمقاد

( Տիմգադ )


Տիմգադ (հին բերբերերենում կոչվել է Տամուգաս կամ Տամուգադին ), հռոմեա-բերբերական քաղաք Ալժիրի Օրեսի լեռներում։ Հիմնադրվել է 100 թվականին կայսր Տրայանոսի կողմից։ Քաղաքի ամբողջական անվանումը եղել է Կոլոնիա Մարսիանա Ուլպիա Տրայանա Տամուգադի։ Տրայանոսը քաղաքն անվանել է իր մոր Մարսիայի, ավագ քրոջ Ուլպիա Մարսիանայի և հոր Մարկուս Ուլպիուս Տրայանոսի հիշատակին։

Գտնվում է ժամանակակից Ալժիրում, Բաթնա քաղաքից 35 կմ արևելք, ավերակները ուշագրավ են, քանի որ ներկայացնում են ցանցային պլանի լավագույն օրինակներից մեկը, որը օգտագործվել է հռոմեական քաղաքաշինության մեջ։ Տիմգադը 1982 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն
Timgad-109061.jpg 

Քաղաքը ստեղծվել է որպես զինվորական գաղութ մոտավորապես 100 թվականին Տրայանոս կայսեր կողմից։ Այն նախատեսված էր հիմնականում ծառայել որպես ամրոց բերբերների դեմ։ Սկզբում բնակեցված է եղել հիմնականում Պարթևյան արշավանքերի մասնակից հռոմեացի վետերանների կողմից, ովքեր այդ կերպ պարգևատրվել էին ծառայության համար։

Քաղաքում առաջին հարյուրամյակների ընթացքում տիրել է խաղաղություն, և սկսած 3-րդ դարից դարձավ քրիստոնեական գործունեության կենտրոն, իսկ 4-րդ դարում՝ դոնաթիստական։

5-րդ դարում քաղաքը թալանվել է վանդալների կողմից, նախքան անկումը։ 535 թվականին բյուզանդացի գեներալ Սողոմոնը, երբ գալիս է քաղաքը պաշարելու, գտնում այն լիովին դատարկ։ Հաջորդ դարում, նախքան բերբերների կողմից թալանվելը, քաղաքը կարճ ժամանակով վերաբնակեցվել է որպես քրիստոնեական քաղաք։ Քրիստոնեության ժամանակ Տիմգադում կար կրոնական թեմ, որը հայտնի դարձավ 4-րդ դարի վերջում, երբ եպիսկոպոս Օփթաթը դարձավ դոնաթիստական շարժման խոսնակ։ Օփտաթից հետո Տամուգադին ուներ երկու եպիսկոպոս Գոդենցիոսը (դոնաթիստ) և Ֆաուստինոսը (կաթոլիկ)[1]։

Տիմգադը ավերվել է 5-րդ դարի վերջում։ Բյուզանդական վերանվաճման շնորհիվ որոշ գործողություններ են իրականացվել քաղաքում։ 539 թվականին պաշտպանվելով հարավում կառուցված մի ամրոցում՝ նրանք օգտագործել են հռոմեական հուշարձաններից վերցված քարաբեկորները։ Արաբական ներխուժումը հանգեցրեց Տամուգադի վերջնական ավերմանը։ Քաղաքը դադարել էր բնակեցվել 8-րդ դարից հետո[2]։

Քանի որ 7-րդ դարից հետո այնտեղ ոչ մի նոր բնակավայր չի ստեղծվել, քաղաքը մասամբ պահպանվել է ավազի տակ, մոտավորապես մեկ մետր խորության վրա։ Սահարայի ընդլայնումը ավերակների վրա դարձել է հիմնական պատճառը, որ քաղաքը այնքան լավ պահպանված լիներ։

Maureen A. Tilley, The Bible in Christian North Africa: The Donatist World (Fortress Press,1997)p135. UNESCO World Heritage Centre։ «Timgad»։ unesco.org 
Photographies by:
Statistics: Position
2680
Statistics: Rank
44924

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
873591624Click/tap this sequence: 9445

Google street view

Where can you sleep near Տիմգադ ?

Booking.com
489.138 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 44 visits today.