Բրետոներեն

Բրետոներեն (ինքնանվանումը՝ Brezhoneg), լեզու, որով խոսում են բրետոնացիները։ Լեզվակիրների քանակը կազմում է 270 000՝ 1999 թվականի տվյալներով։ Գրելաձևը լատինատառ է։ Պատկանում է հնդեվրոպական լեզուների կելտական լեզուներ բրիտական խմբին։

Խոսվում է Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում (Բրետանի հարավում)։ Գրավոր հուշարձաններ կան 8-11-րդ դարերից։