Tiramisù ( Տիրամիսու )

Տիրամիսու (իտալ.՝ Tiramisù, tira-քաշիր, mi-ինձ, su-վեր), իտալական աղանդեր, որը պարունակում է մասկարպոնե պանիր, սուրճ (հիմնականում էսպրեսսո), հավկիթ, շաքարավազ, կակաո, սավոյարդի։ Որպես օրենք՝ աղանդերը ծածկում են կակաոյով։ Կարելի է նաև հունական ընկույզ ավելացնել։

Տիրամիսուն աշխարհում մեկն է ամենաճանաչված աղանդերներից։ Գոյություն ունեն բաղադրատոմսի հարմարվածություններ, որի համաձայն՝ կակաոյին կարելի է փոխարինել մանրացրած շոկոլադով, սավոյարդին՝ բիսկվիթով, սուրճին՝ մրգային կամ ալկոհոլային (հիմնականում մարսալա կամ մադերա) խմիչքով, իսկ որոշ դեպքերում Տիրամիսուն կարող է հիշեցնել կեքս կամ պուդինգ։

Destinations