泰山

( Թայշան )

Թայշան (չինարեն՝ 泰山, այսինքն՝ Արևելյան լեռ), լեռ Չինաստանի Շանտոն նահանգում, որի բարձրությունը 1545 մ․ է։

Թայշան լեռն ունի մշակութային և պատմական մեծ նշանակություն և դաոսիզմի հինգ սուրբ լեռներից մեկն է։ Ըստ ավանդույթի, լեռը համարվում է դաոսական սրբերի և անմահների բնակավայրը։ Թայշան լեռան ոգին, ըստ ասույթի, մահացածների թագավորության տիրակալներից մեկն է։ Լեռը գտնվում է Թայան քաղաքի շրջակայքում։ 1545 մ բարձրության վրա գտնվող ամենաբարձր գագաթը կոչվում է Նեֆրիտե Կայսեր գագաթ։ Չինաստանում Թայշան լեռը ասոցացվում է արևածագի, ծննդյան, թարմացման հետ։ Լեռան գագաթին գտնվող տաճարը 3000 տարի շարունակ եղել է բազմաթիվ ուխտավորների նպատակը։ Այժմ լեռը կարելի բարձրանալ վերելակով։

2019 թվականի փետրվարի 4-ին, ի պատիվ Թայշան լեռան, Միջազգային աստղագիտական միությունը Mons Tai անունը վերագրեց Ֆոն Կարման խառնարանի կենտրոնական գագաթին։

Պատմություն
 
Թայշան լեռ

Մարդկության գոյության հետքեր կան պալեոլիթյան դարաշրջանից ի վեր:Այս վայրերում հնագետները գրանցել են նեոլիթյան ժամանակաշրջանի բնակավայրեր։ Այդ ժամանակ լեռան մերձակայքում զարգացել են երկու մշակույթներ՝ սկզբում Բեյսինը (մ․թ․ա․ 4700-3400 թվականներ) և Դավէնկոուն (մ․թ․ա․ 3700-3100 թվականներ), այնուհետև Լունշանը (մ․թ․ա․ 2100-1600 թվականներ)։ Չժոու դարաշրջանի (771-453) Գարունների և Աշունների ժամանակաշրջանում լեռան երկայնքով անցել է հյուսիսում Ցի կայսրության սահմանը և հարավում՝ Լու կայսրության սահմանը։ Հաջորդող՝ Պայքարող կայսրությունների ժամանակաշրջանում (453-221), Ցի կայսրությունը հարձակումներից պաշտպանվելու համար կառուցեց 500 կմ երկարությամբ պատ, որի ավերակները մինչ օրս պահպանվել են։

Չինական մշակույթում Թայշան լեռը ամրագրված է որպես կայունության սիմվոլ։ Սա արտացոլվել է չենյուում՝ «անսասան, ինչպես Թայշան լեռը»[1], որը հաճախ էր օգտագործում Մաո Ցզե Դունը։

Անհիշելի ժամանակներից, համենայն դեպս՝ Շանի ժամանակաշրջանից, Թայշանը եղել է հաղորդությունների, սրբագործությունների վայր։ Ինչ-որր ժամանակ Թայշան լեռան արարողությունը դարձել է պաշտոնական, լեռը դարձել է այն հիմնական վայրը, որտեղ կայսրը դիմել է Երկրին ու Երկնքին (ֆենշան արարողություն 封禪)։ Ֆեն (封) արարողության ժամանակ, որն արվում էր լեռան գագաթին, կայսրը Երկնքին հայտնել է իր երախտագիտությունը իրեն տրված իշխանության մանդատի համար։ Իսկ շան (禪) արարողության ժամանակ, որը արվել է լեռան ստորոտում, կայսրը Երկրին է երատագիտություն հայտնել ընծայած բերքի համար։ Մ․թ․ա․ 219 թվականին Ցին Շիխուանը Թայշան լեռան գագաթին կատարել է արարողություն և հռչակել ամբողջ Կայսրության միավորումը։ Նրանից հետո շատ չինացի կայսրեր հանդիսավոր արարողություններ են կատարել լեռան գագաթին՝ հատկապես կարևոր իրադարձությունների կապակցությամբ։

Հան կայսր Ու-դին բազմիցս բարձրացել է Թայշան լեռը և կանոնավոր զոհաբերություններ կատարել:Դրա համար նա կառուցել է հենց լեռան վրա և նրա ստորոտին պալատներ և աշտարակներ։

1987 թվականից Թայշան լեռը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2003 թվականին Թայշան այցելել են 6 միլիոն ուխտագնացներ և զբոսաշրջիկներ։ Նոր նախագծի համաձայն՝ 2005 թվականից կրոնական շենքերը վերականգնվել են, իսկ լանդշաֆտը վնասող ժամանակակից շենքերը հեռացվել են։

См. словарную статью [稳如泰山] wěn rú tài shān в источнике: 新华成语词典 :缩印本 (Синьхуа чэнъюй цыдянь: соиньбэнь). — 2-е изд. (2015). — Пекин: Шану иньшугуань, 2019. — С. 839. — ISBN 978-7-100-12250-4
Photographies by:
Charlie fong - Public domain
Statistics: Position
1085
Statistics: Rank
105092

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
753681492Click/tap this sequence: 7985

Google street view

Where can you sleep near Թայշան ?

Booking.com
489.360 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 0 visits today.