Stonehenge

( Սթոունհենջ )

Սթոունհենջ (անգլ.՝ Stonehenge), մեգալիթյան խոշոր կառույց Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից շուրջ 130 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սոլսբերի քաղաքի մոտ, Էյվոն գետի ձախ ափին։ Երկար տարիներ է, ինչ այն իր վրա է բևեռում հնագետների ուշադրությունը։ Նրա մասին շատ է գրվել, և հորինվել են զանազան առասպելներ։ Այն անվանել են Արևի տաճար, հեթանոսական տաճար։ Կառուցել են քարի դարից բրոնզի դարին անցնելու ժամանակներում՝ մ.թ.ա. 1900-1400 թթ.։ Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից։ Առաջինը (թվագրվում է մ․թ․ա․ 1900—1700) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով)։ Երկրորդը (թվագրվում է մ․թ․ա․ 1700—1550)՝ վաղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված քարեր են (38 զույգ), որոնք կազմում են երկու համակենտրոն շրջան, դեպի ուր տանում է հողաշեն ճանապարհը։ Երրորդը (թվագրվում է մ․թ․ա․ 1550—1400)՝ սալերով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 ա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան։ Շրջանի ներսում 5 տրիլիթներ են (սալով ծածկված երկու ք...Կարդալ ավելին

Սթոունհենջ (անգլ.՝ Stonehenge), մեգալիթյան խոշոր կառույց Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից շուրջ 130 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սոլսբերի քաղաքի մոտ, Էյվոն գետի ձախ ափին։ Երկար տարիներ է, ինչ այն իր վրա է բևեռում հնագետների ուշադրությունը։ Նրա մասին շատ է գրվել, և հորինվել են զանազան առասպելներ։ Այն անվանել են Արևի տաճար, հեթանոսական տաճար։ Կառուցել են քարի դարից բրոնզի դարին անցնելու ժամանակներում՝ մ.թ.ա. 1900-1400 թթ.։ Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից։ Առաջինը (թվագրվում է մ․թ․ա․ 1900—1700) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով)։ Երկրորդը (թվագրվում է մ․թ․ա․ 1700—1550)՝ վաղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված քարեր են (38 զույգ), որոնք կազմում են երկու համակենտրոն շրջան, դեպի ուր տանում է հողաշեն ճանապարհը։ Երրորդը (թվագրվում է մ․թ․ա․ 1550—1400)՝ սալերով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 ա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան։ Շրջանի ներսում 5 տրիլիթներ են (սալով ծածկված երկու քար), որոնք շրջափակում են հորիզոնական դրված, այսպես կոչված, զոհասեղանի քարը։ Ինչպես ենթադրում են հետազոտողները, յուրաքանչյուր մեգալիթի փոխադրումով զբաղվել են գերաններով զինված 700 մարդ, որոնք քարը տեղափոխել են օրական 1,5 կիլոմետր։ Որոշ քարեր տեղափոխվել են գետով, 324 կմ հեռվից, անցնելով օրական 15 կմ։ Սթոունհենջ անկասկած հնագույն տաճար է, որը հավանաբար առնչվում է արևի պաշտամունքի հետ և խորհրդանշում է երկնակամարը։ Ըստ որոշ հետազոտողների՝ Սթոունհենջը եղել է հնագույն աստղադիտարան։ Սթոունհենջից համեմատաբար քիչ բան է մնացել, ավերել են և՛ ժամանակը, և՛ մարդը։ Այսօր այն ինչ-որ չափով նորոգված է։ Այցելուների թիվը Սթոնհենջում տարեկան հասնում է 300.000-ի։

Photographies by:
Stefan Kühn - CC BY-SA 3.0
Statistics: Position
1367
Statistics: Rank
88827

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
756183429Click/tap this sequence: 3652
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սթոունհենջ ?

Booking.com
491.566 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 37 visits today.