Nemrut Dağı

( Նեմրութ (լեռ) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեմրութ (այլ կիրառումներ)


Նեմրութ (հուն․՝ Όρος Νεμρούτ), 2134 մ բարձրությամբ լեռ։ Նեմրութ, բարձունք Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ. Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում հայ դիցաբանության գլխավոր աստվածԱրամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Արամազդի որդու՝Միհրի և Արտագնեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագա...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեմրութ (այլ կիրառումներ)


Նեմրութ (հուն․՝ Όρος Νεμρούτ), 2134 մ բարձրությամբ լեռ։ Նեմրութ, բարձունք Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ. Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում հայ դիցաբանության գլխավոր աստվածԱրամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Արամազդի որդու՝Միհրի և Արտագնեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները 4 հունարեն արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Արամազդի, Միհր ու Արտագնեսի հետ։

Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։

Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից, և մ.թ.ա. IV - III դդ Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արլ. հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունիների քաղ. պատմության, այդ ժամանակաշրջանի կրոն, պատկերացումների, սինկրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարազի, ինչպես նաև տաճարային տնտեսությունների ու հողային հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր պատասխան են գտնում Նեմրութի սրբավայրի նյութերում։

Անտիոքոս Ա Երվանդունու դամբարանը, ենթադրությունների համաձայն, գտնվում է Նեմրութ լեռան գագաթին մանր քարերից ստեղծված արհեստական բլրի ներսում։ Բլուրն ունի գագաթից մոտ 50 մ բարձրություն, իսկ հիմքի մասում՝ մոտ 150 մ տրամագիծ։ Բլրի կողքերում կառուցված է 3 հարթակ, որոնցում տեղադրված են Անտիոքոս Ա թագավորի և Կոմմագենեի աստվածների արձանները։ Ըստ բլրի գագաթից ունեցած ուղղվածության՝ հարթակները կոչվում են Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային։ Արևմտյան հարթակում գտնվել է առյուծի պատկերով մի որմնաքանդակ (ենթադրվում է աստղագուշական պատկեր), որի վրա վերծանվել է մ.թ.ա. 62 թվականը։ Ենթադրում են, որ հենց այդ թվականին է սկսվել դամբարան-սրբավայրի շինարարությունը։

Photographies by:
Statistics: Position
17
Statistics: Rank
3284463

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
736291584Click/tap this sequence: 6424

Google street view

Videos

Where can you sleep near Նեմրութ (լեռ) ?

Booking.com
489.250 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 77 visits today.