Узон

( Ուզոն )

Ուզոն, հրաբուխ, Կամչատկա թերակղզում։ Այն գտնվում է Կրոնոցկի լճից հարավ, նույնանուն արգելոցի տարածքում։ Այս հրաբուխը ժամանակակից հրաբխի, հանքային և հանքաքարի առաջացման դրսևորման եզակի տարածքներից է, նավթի ամենաերիտասարդ հանքահորերից մեկը։

Ուզոն հրաբխի կալդերան պատկանում է Կամչատկայի մեծ կալդերաների շարքին։ Նա իրենից ներկայացնում է հսկայական ճեղքվածք 12 կմ լայնակի ուղղվածությամբ և 9 կմ-անոց անկյունագծով։ Կալդերայի մակերեսը ավելի քան 100 քառակուսի կմ է։ Կալդերայի հատակը հարթ է, գտնվում է ծովի մակարդակից 700 մետր հեռավորության վրա։ Հարավից, արևմուտքից և հյուսիսից շրջապատված է հսկա սանդղաձև խորշերով, որոնց երկարությունը հասնում է 200-800 մետր, որոնք սահուն կերպով անցնում են արտաքին սարահարթին։ Մեծ բարձրությունը այստեղ Բարանի պիկն է։

Կամչատկայի ամենամեծ պայթյունից առաջացած ձագարը գտնվում է կալդերայում, որի տրամագիծը 1,65 կիլոմետր է, այնտեղ գտնվում է Դալնի լիճը։ Արևմտյան մասը ճահճակալած է, այստեղ գտնվում են նաև մի քանի լճեր, որոնցից ամենամեծը Կենտրոնակ...Կարդալ ավելին

Ուզոն, հրաբուխ, Կամչատկա թերակղզում։ Այն գտնվում է Կրոնոցկի լճից հարավ, նույնանուն արգելոցի տարածքում։ Այս հրաբուխը ժամանակակից հրաբխի, հանքային և հանքաքարի առաջացման դրսևորման եզակի տարածքներից է, նավթի ամենաերիտասարդ հանքահորերից մեկը։

Ուզոն հրաբխի կալդերան պատկանում է Կամչատկայի մեծ կալդերաների շարքին։ Նա իրենից ներկայացնում է հսկայական ճեղքվածք 12 կմ լայնակի ուղղվածությամբ և 9 կմ-անոց անկյունագծով։ Կալդերայի մակերեսը ավելի քան 100 քառակուսի կմ է։ Կալդերայի հատակը հարթ է, գտնվում է ծովի մակարդակից 700 մետր հեռավորության վրա։ Հարավից, արևմուտքից և հյուսիսից շրջապատված է հսկա սանդղաձև խորշերով, որոնց երկարությունը հասնում է 200-800 մետր, որոնք սահուն կերպով անցնում են արտաքին սարահարթին։ Մեծ բարձրությունը այստեղ Բարանի պիկն է։

Կամչատկայի ամենամեծ պայթյունից առաջացած ձագարը գտնվում է կալդերայում, որի տրամագիծը 1,65 կիլոմետր է, այնտեղ գտնվում է Դալնի լիճը։ Արևմտյան մասը ճահճակալած է, այստեղ գտնվում են նաև մի քանի լճեր, որոնցից ամենամեծը Կենտրոնականն է։ Բացի այդ կալդերայի վրայով հոսում են բազմաթիվ առվակներ և գետակներ, որոնք ձևավորում են Շումոյի գետի ակունքը։ Գոլորշու հարյուրավոր փոշու սյուներ դուրս են գալիս դեղին ֆումարոլային դաշտերից։

Կալդերայում իրեն ակտիվորեն դրսևորում է երկրակեղևի հիդրոթերմային գործունեությունը։ Արևմտյան հատվածում կան ավելի քան 100 աղբյուր և ավելի քան 500 առանձին հիդրոթերմային դրսևորումներ։ Բնական և բուսական աշխարհը նույնպես բազմազան է։ Հատկապես հետաքրքիր են ջրիմուռների և բակտերիաների առանձին տեսակները, որոնք շատ հարմրարավետ են ապրում եռացող ջրի լուծույթներում։

2008 թվականին նկատելի է եղել նոր գեյզերի ձևավորումը, այդտեղ ջրի դուրս եկած բարձրությունը հասել է 6 մետրի։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
748316592Click/tap this sequence: 9712

Google street view

Where can you sleep near Ուզոն ?

Booking.com
487.354 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 39 visits today.