Հին քաղաք (Բեռն)

Հին քաղաք (գերմ.՝ Alterbern), Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի պատմական հատված։

Հին քաղաքը գտնվում է Աարե գետի ոլորանում գտնվող բլրին, որը հետագայում դարձել է Բեռնի պատմական կենտրոնը։ 15-րդ դարում քաղաքի հին մասում կառուցվել են կամարաշարեր, իսկ 16-րդ դարում` շատրվաններ։

1983 թվականից Բեռնի պատմական մասն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Աարե գետի հովտում ամենահին բնակավայրերը վերաբերում են նեոլիթի դարաշրջանին։ Հռոմեական կայսրության կողմից Հելվեցիայի նվաճումից հետո ներկայիս Հին քաղաքի տեղում հիմնադրվել է հռոմեական ոչ մեծ բնակավայր։ Մ. թ. 2-րդ դարում նրա բնակիչները լքել են բնակավայրը, ինչից հետո ընդհուպ մինչև Բեռնի հիմնադրումը 12-րդ դարի սկզբին տեղանքը չի բնակեցվել։

Բեռնի պատմությունը սկսվում է հերցոգ Բերթոլդ V Ցերինգենի կողմից նրա հիմնադրումով 1191 թվականին։ Տեղի ավանդությունը պատմում է, որ հերցոգը երդվել էր քաղաքն անվանել ի պատիվ այն կենդանու, որն առաջինը կհանդիպի իրեն որսի ժամանակ։ Այդ կենդանին եղել է արջը, և քաղաքի անվանումը` Բեռն (գերմ.՝ Bär(e)n , բառացի`արջ ), ինչպես նաև զինանշանը ծագում են այդ լեգենդից[1]։ Այդ ժամանակ ներկայիս Շվեյցարիայի մեծ մասը (այն ժամանակ` Բուրգունդիայի հարավային մասը) գտնվել է Ցերինգեն (Zähringen) հերցոգական տան իշխանության ներքո, որի իշխանությունը տարածվում էր Հռենոսից հարավ։ Որպեսզի ուժեղացնեն իրենց ազդեցությունը, Ցերինգեն հերցոգները հիմնադրել և ընդլայնել են մի շարք քաղաքներ, բնակավայրեր, այդ թվում՝ Ֆրիբուրը (1157), Բեռնը, Բուրգդորֆը և Մուրտենը[2]։

Տեղանքը, որ Բերթոլդ V-ն ընտրել էր քաղաքի հիմնադրման համար, գտնվում է լեռնոտ թերակղզում, որը երեք կողմից շրջապատված էր Աարե գետով։ Դա հեշտացնում էր քաղաքի պաշտպանությունը` հետագայում ազդեցություն ունենալով նրա զարգացման վրա։ Թերակղզու երկար ու նեղ ձևի պատճառով քաղաքը ձգվել է երկարությամբ և կառուցվել շինությունների զուգահեռ շարքերով։ Հատվող եզակի փողոցները, որոնք ուղղվել են հյուսիսից հարավ, ձգվել են քաղաքային պատերի երկայնքով, որոնք տեղափոխվել են քաղաքի աճմանը զուգընթաց։ Այդ պատճառով ուղղահայաց նոր փողոցները նշանավորել են Հին քաղաքի զարգացման նոր փուլը։

Թերակղզու արևելյան հատվածում հերցոգ Բերթոլդ IV-ը 12-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրել է փոքրիկ ամրոց, որը կոչվել է Նիդեգ (Nydegg): Առավել հավանական է, որ քաղաքի շինարարությունը սկսվել է հենց այդ ամրոցից։ Բեռնի առաջին ընդարձակումը կատարվել է 1191 թվականին։ Քաղաքը երեք փողոցներով բաժանվել է թաղամասերի, որոնք տարածվել են ամրոցից մինչև քաղաքային պատեր[3]։ 13-րդ դարի առաջին կեսին ձևավորվել են ևս երկու փողոցներ` Բրունգասեն և Հերենգասեն։ Բրունգասեն ունեցել է կիսաշրջանաձև տեսք և հասել է մինչև քաղաքի հյուսիսային հատվածը, մինչդեռ Հերենգասեն քաղաքը սահմանափակել է հարավից։ Աարե գետի վրայով կառուցվել է փայտե կամուրջ, ինչը նպաստել է առևտրական կապերի զարգացմանը։

«Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-10-ին։ Վերցված է 2010-03-23  Zähringen, von «Bern (Gemeinde)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-05-ին։ Վերցված է 2010-03-23 
Photographies by:
Statistics: Position
1118
Statistics: Rank
103071

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
672518493Click/tap this sequence: 3575

Google street view

Where can you sleep near Հին քաղաք (Բեռն) ?

Booking.com
489.930 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 95 visits today.