Ֆորտ Բրիջ

Ֆերտ օֆ Ֆորտ երկաթուղային կամուրջ կամ ուղղակի Ֆորտ Բրիջ (անգլ.՝ Forth Bridge), երկաթուղային կամուրջ Շոտլանդիայի արևելյան մասում։ Կառուցվելով 1882- 1890 թվականներին՝ կամուրջը եղել է աշխարհի առաջին բարձակային կամուրջներից մեկը։ Կառուցման առաջին տարիներին այն եղել է աշխարհի ամենաերկար թռիչք ունեցող կամուրջը: Կամուրջը Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը կապում է Ֆայֆ մարզի հետ։ Կամուրջը և երկաթգիծը պատկանում են բրիտանական «Network Rail» ընկերությանը։

1999 թվականին բրիտանական կառավարությունը առաջարկել է կամուրջը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Երկաթուղային կամրջի տակով անցնում է Ֆորտ Ռոուդ ավտոմայրուղին, որի կառուցումը ավարտվել է 1964 թվականին։

Երկար ժամանակ Շոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքները կապված են եղել միայն երկու կամուրջներով՝ Ֆորտ Բրիջով և Ֆերտ օֆ Թեյով։ Մինչ այդ, 1806 թվականին առաջարկվել է ներկայիս կամրջի վայրում կառուցել ստորջրյա թունել, իսկ 1818 թվականին՝ կամուրջ։ Սակայն երկու ծրագրերն էլ մերժվել ե...Կարդալ ավելին

Ֆերտ օֆ Ֆորտ երկաթուղային կամուրջ կամ ուղղակի Ֆորտ Բրիջ (անգլ.՝ Forth Bridge), երկաթուղային կամուրջ Շոտլանդիայի արևելյան մասում։ Կառուցվելով 1882- 1890 թվականներին՝ կամուրջը եղել է աշխարհի առաջին բարձակային կամուրջներից մեկը։ Կառուցման առաջին տարիներին այն եղել է աշխարհի ամենաերկար թռիչք ունեցող կամուրջը: Կամուրջը Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը կապում է Ֆայֆ մարզի հետ։ Կամուրջը և երկաթգիծը պատկանում են բրիտանական «Network Rail» ընկերությանը։

1999 թվականին բրիտանական կառավարությունը առաջարկել է կամուրջը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Երկաթուղային կամրջի տակով անցնում է Ֆորտ Ռոուդ ավտոմայրուղին, որի կառուցումը ավարտվել է 1964 թվականին։

Երկար ժամանակ Շոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքները կապված են եղել միայն երկու կամուրջներով՝ Ֆորտ Բրիջով և Ֆերտ օֆ Թեյով։ Մինչ այդ, 1806 թվականին առաջարկվել է ներկայիս կամրջի վայրում կառուցել ստորջրյա թունել, իսկ 1818 թվականին՝ կամուրջ։ Սակայն երկու ծրագրերն էլ մերժվել են։ 1865 թվականին Շոտլանդիայի կառավարությունը որոշել է Քուինսֆրի գյուղի մոտ կառուցել կամուրջ։ Կամրջի շինարարությունը սկսվել է 1879 թվականի դեկտեմբերի 28-ին։ 1890 թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել կամրջի բացման պաշտոնական արարողությունը։ Բացման արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ը և ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելը։ Կամրջի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ գումար։ Անգլիացի բանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Մորիսը կամուրջն անվանել է «այլանդակության գագաթնակետ»։

Կամրջի կառուցման ժամանակ մահացել է ավելի քան 57 մարդ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
765342981Click/tap this sequence: 6411

Google street view

Where can you sleep near Ֆորտ Բրիջ ?

Booking.com
487.358 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 43 visits today.