Mare de Déu de Montserrat

( Մոնսեռատի Սուրբ Մարիամ )

Մոնսեռատի Սուրբ Մարիամ (Մոնսեռատի Կույս, Սև Մարիամ, կատ.՝ Mare de Déu de Montserrat) Մարիամ Աստվածածնի և մանուկ Հիսուսի յուրօրինակ արձան Մոնսեռատի աբբայությունում (Կատալոնիա)։ Արձանը տեղադրված է աբբայության տաճարի կենտրոնական մասում, խորանի հետին մասում գտնվող զանգակատանը։ Արձանը Կատալոնիայի Սուրբ Գևորգի (կատ.՝ Sant Jordi) հետ համարվում է Կատալոնիայի պաշտոնական պահապանը, հովանավորը։ 1881 թվականի սեպտեմբերի 11-ին Հռոմի պապ Լևոն XIII-ը Մոնսերրատի Սուրբ Կույսին պաշտոնապես հայտարարեց Կատալոնիայի պահապան։

Արձանը առավել հայտնի է իր յուրօրինակ արտաքին տեսքով. Մարիամի և մանուկ Հիսուսի դեմքերը շատ մուգ են, համարյա՝ սև։ Արձանը տեսնելու համար մարդիկ ստիպված են երկար հերթ կանգնել։

Պատմություն

Մոնսեռատ լեռը կրոնական նշանակություն է ունեցել նաև մինչ քրիստոնեական ժամանակներոը, երբ հռոմեացիները այնտեղ Վեներա աստվածուհուն նվիրված տաճար են կառուցել[1]։

Համաձայն տարածված լեգենդի, Սև Մարիամի արձանը 880 թվականին Մոնսերրատ լեռան քարանձավում հայտնաբերել են երեխաները։ Նրանք նկատել են լույս, որճ ճառագում էր քարանձավից։ Իմանալով այդ հայտնագործության մասին, եպիսկոպոս Մանրեսին հանձնարարում է արձանը բերել իր քաղաք։ Սակայն դա անհնարին է լինում, քանի որ արձանը լինում է չափազանց ծանր և չտեղաշարժվող։ Եպիսկոպոսը հասկանում է, որ Կույս Մարիամը ցանակնում է, որ արձանը մնա Մոնսերրատում, այդ պատճառով որոշում է Մոնսերրատում կառուցել Սուրբ Մարիամին նվիրված ճգնավորության կենտրոն։ 1025 թվականին այս տեղում կառուցվում է բենեդիկտյան վանական համալիր։ Մեկ այլ տեղեկության, արձանը Մոնսերրատ է տեղափոխվել 718 թվականին, պահպանելու համար արաբական հրոսակներից[2]։ Արձանի նախնական տարբերակը չի պահպանվել, 12-րդ դարում այն փոխարինվել է կրկնօրինակով։

"Montserrat monastery", Barcelona «Duricy, Michael P., "Black Madonnas: Our Lady of Montserrat", Marian Library, University of Dayton»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-03-ին։ Վերցված է 2015-01-01 
Photographies by:
Departament de Premsa i Comunicació de Montserrat - Public domain
Statistics: Position
1220
Statistics: Rank
101079

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
512784963Click/tap this sequence: 9711

Google street view

Where can you sleep near Մոնսեռատի Սուրբ Մարիամ ?

Booking.com
487.421 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 47 visits today.