東京タワー

( Տոկիոյի հեռուստաաշտարակ )

Տոկիոյի հեռուստաաշտարակ (ճապ.՝ 東京タワー Տոկիո տավա), հեռուստա և ռադիոհաղորդակցության աշտարակ Տոկիոյի Մինատո շրջանում։ Աշտարակի բարձրությունը 332,6 մետր է։ Կառուցման պահին եղել է աշխարհի ամենաբարձր պողպատե կառույցը։ Ունի ճաղավանդակային կառուցվածք և համաձայն ավիացիոն անվտանգության չափանիշների, ներկված է նարնջագույն և սպիտակ գույներով։ Ներառված է բարձր աշտարակների համաշխարհային ֆեդերացիայի 29 ամենաբարձր օբյեկտների ցանկում, այնտեղ զբաղեցնում է 14-րդ տեղը։ Աշխարհի ամենաբարձր աշտարակների շարքում 23-րդն է։

Կառուցվել է 1958 թվականին։ Ի սկզբանե նախատեսված է եղել Տոկիոյի և Կանտո շրջանի հեռուստատեսային հեռարձակման համար, սակայն երեք տարի հետո ռադիոազդանշանների փոխանցման համար նրա վրա տեղադրվել է ռադիո ալեհավաքներ։ Աշտարակի բարձունքի անտենան օգտագործվել է ճապոնական խոշորագույն NHK, TBS և Fuji Television տելե և ռադիո ալիքների կողմից։ 2011 թվականին ժամանակակից թվային ալիքների համար կառուցվել է ավելի բարձր Tokyo Skytree աշտարակը։

Այժմ աշտարակն առավելապես տո...Կարդալ ավելին

Այժմ աշտարակն առավելապես տուրիստական տեսարժան վայր է և համարվում է Տոկիոյի խորհրդանիշերից մեկը։ Տարեկան ավելի քան 2,5 մլն զբոսաշրջիկ է այցելում տեսնելու աշտարակի հրապարակը, սրահները և թանգարանը։ Բացման պահից աշտարակ է այցելել մոտ 150 մլն մարդ։ Աշտարակի տակ գտնվում է չորսհարկանի վարչական կառույց, որտեղ տեղակայված են թանգարաններ, ռեստորաններ և խանութներ։ 145 մետր բարձրության վրա է տեղակայված երկհարկանի գլխավոր աստղադիտարանը, իսկ այցելուների համար հասանելի փոքր հատուկ աստղադիտարանը գտնվում է 250 մետր բարձրության վրա։ Տոկիոյի հեռուստաաշտարարակը հաճախ դառնում է ֆիլմերի, անիմեների և մանգաների գործողությունների վայր և ցուցիչ է այն բանի, որ իրադարձությունը տեղի է ունենում հենց Տոկիոյում։

Ալեհավաքի գագաթը վնասվել է 2011 թվականի մարտի 11-ին երկրաշարժի հետևանքով։

Photographies by:
Morio - CC BY-SA 3.0
Statistics: Position
882
Statistics: Rank
124562

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
963821745Click/tap this sequence: 1671

Google street view

Where can you sleep near Տոկիոյի հեռուստաաշտարակ ?

Booking.com
489.981 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 30 visits today.