ताजमहल

( Թաջ Մահալ )

Թաջ Մահալ (հնդկերեն՝ ताज महल; պարսկերեն՝ تاج محل, /ˌtɑːdʒ məˈhɑːl, ˌtɑːʒ-/, թարգմանաբար՝ «Պալատի թագ»), փղոսկրասպիտակ դամբարան Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին։ Հիմնադրվել է 1632 թվականին Շահ Ջահան մողոլ կայսեր (կառավարել է 1628-1658 թվականներին) կողմից իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս (հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը)։ Դամբարանը, որ ունի 74 մետր բարձրություն և հինգ գմբեթներ, իսկ չորս անկյունների մոտ տեղակայված են չորս մինարեներ (դրանք փոքր-ինչ թեքված են, որ կործանվելու դեպքում չվնասեն դամբարանը), գտնվում է 17 հա տարածք զբաղեցնող համալիրի կենտրոնում, որ ներառում է նաև մզկիթ և հյուրատուն և տեղակայված է երեք կողմից ատամնավոր պարսպով շրջապատված այգում։

Դամբարանի կառուցումը հիմնականում ավարտվել է 1943 թվականին, սակայն առանձին աշխատանքներ շարունակվել են ևս տասը տարի, և համարվում է, որ Թաջ Մահալի կառուցումն ավարտվել է 1953 թվականին։ Համալիրի կառուցման համար ծախսվել է այն ժամանակվա գու...Կարդալ ավելին

Թաջ Մահալ (հնդկերեն՝ ताज महल; պարսկերեն՝ تاج محل, /ˌtɑːdʒ məˈhɑːl, ˌtɑːʒ-/, թարգմանաբար՝ «Պալատի թագ»), փղոսկրասպիտակ դամբարան Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին։ Հիմնադրվել է 1632 թվականին Շահ Ջահան մողոլ կայսեր (կառավարել է 1628-1658 թվականներին) կողմից իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս (հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը)։ Դամբարանը, որ ունի 74 մետր բարձրություն և հինգ գմբեթներ, իսկ չորս անկյունների մոտ տեղակայված են չորս մինարեներ (դրանք փոքր-ինչ թեքված են, որ կործանվելու դեպքում չվնասեն դամբարանը), գտնվում է 17 հա տարածք զբաղեցնող համալիրի կենտրոնում, որ ներառում է նաև մզկիթ և հյուրատուն և տեղակայված է երեք կողմից ատամնավոր պարսպով շրջապատված այգում։

Դամբարանի կառուցումը հիմնականում ավարտվել է 1943 թվականին, սակայն առանձին աշխատանքներ շարունակվել են ևս տասը տարի, և համարվում է, որ Թաջ Մահալի կառուցումն ավարտվել է 1953 թվականին։ Համալիրի կառուցման համար ծախսվել է այն ժամանակվա գումարով շուրջ 32 մլն ռուփի, ինչը 2015 թվականին կլիներ մոտ 52,8 մլրդ ռուփի (827 մլն դոլար)։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են շուրջ 20 հազար արհեստավորներ ու վարպետներ ճարտարապետների խորհրդի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկված են եղել Դեշենով Անուն, Մակրամատ Հանան և Ուստադ Ահմադ Լահաուրին։ Վերջինս եղել է պալատական ճարտարապետ և նախագծի հիմնական հեղինակը։

Թաջ Մահալը (որին կարճ անվանում են նաև պարզապես «Թաջ») համարվում է մոնղոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշը, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր։ 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թաջ Մահալը ճանաչել է համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այն կոչելով ««մուսուլմանական արվեստի մարգարիտ Հնդկաստանում, ժառանգության համընդհանուր ճանաչում ունեցող գլուխգործոցներից մեկը, որով հիանում են ամբողջ աշխարհում»։ Ամեն տարի Թաջ Մահալ է այցելում շուրջ 7-8 մլն մարդ։ 2007 թվականին այն հայտարարվել է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքները» (անգլ.՝ New7Wonders of the World, 2000-2007) նախաձեռնության հաղթող։

Photographies by:
Steve Evans from Bangalore, India - CC BY 2.0
Statistics: Position
15
Statistics: Rank
3452897

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
527419863Click/tap this sequence: 8111

Google street view

Where can you sleep near Թաջ Մահալ ?

Booking.com
487.349 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 34 visits today.