Niagara Falls

( Նիագարայի ջրվեժ )

Նիագարայի ջրվեժը (անգլ.՝ Niagara Falls), ջրվեժ ԱՄՆ-ի Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգների միջև։ ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող շքեղ ջրվեժի անունը, հավանաբար, վերցվում է հնդկացիների բառապաշարից և թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»։ Մեկ րոպեում Նիագարան այնքան ջուր է տեղափոխում, որքան կբավարարեր 150 օլիմպիական լողավազան լցնելու համար։ Կոզլա կղզին ջրվեժը բաժանում է կանադական մասի և նրանից մի քիչ փոքր՝ ամերիկյան մասի։ Ջրվեժը ձգում է զբոսաշրջիկներին և սուր զգացողությունների սիրահարներին։ 1859 թվականին ճոպանագնաց Շառլ Բլոնդենին հաջողվեց անցնել նրա միջով։ Մի քանի հոգու էլ հաջողվել է հատուկ հանդերձանքով սուզվել ջրվեժի մեջ և կենդանի մնալ։ Նիագարայի ջրվեժը կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։

Photographies by:
paul bica from Toronto - CC BY 2.0
Statistics: Position
2779
Statistics: Rank
43302

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
947536128Click/tap this sequence: 7197

Google street view

Where can you sleep near Նիագարայի ջրվեժ ?

Booking.com
489.962 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 11 visits today.