Նեպալի դրոշ
Նեպալի դրոշ (նեպալերեն՝ नेपालको झण्डा), Նեպալի պետական խորհրդանիշերից մեկը։ Ընդունվել է 1662 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նեպալի դրոշը միակ պետական դրոշն է, որ ուղղանկյուն չէ։ Դրոշի կապույտ եզրերը խորհրդանշում են խաղաղությունը, իսկ մուգ կարմիրը Նեպալի ազգային գույնն է։ Դրոշի վրայի թագավորական երկու սպիտակ սիմվոլներն արտացոլում են հույսը, թե Նեպալը գոյություն կունենա այնքան երկար, որքան արևն ու լուսինը։