Москва

( Մոսկվա )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսկվա (այլ կիրառումներ)

Մոսկվա (ռուս.՝ Москва, (արտասանություն )), Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք, դաշնային նշանակության քաղաք, Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի մարզի վարչական կենտրոն, հերոս-քաղաք։

Բնակչության թվով Ռուսաստանի խոշորագույն քաղաքն է 12 655 050 մարդ (2021), ամենաբնակեցված քաղաքն է, որն ամբողջությամբ տեղակայված է Եվրոպայում, բնակչության թվով մտնում է աշխարհի քաղաքների առաջին տասնյակի մեջ։ Մոսկվայի քաղաքային ագլոմերացիայի կենտրոն։

Մոսկվայի մեծ իշխանության, Ռուսական թագավորության, Ռուսական կայսրության (1728-1730 թվականներին), Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ պատմական մայրաքաղաք։ Մոսկվայում են գտնվում Ռուսաստանի դաշնության պետական իշխանության դաշնային մարմինները (բացառությամբ Սահմանադրական դատարանի), օտար...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսկվա (այլ կիրառումներ)

Մոսկվա (ռուս.՝ Москва, (արտասանություն )), Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք, դաշնային նշանակության քաղաք, Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի մարզի վարչական կենտրոն, հերոս-քաղաք։

Բնակչության թվով Ռուսաստանի խոշորագույն քաղաքն է 12 655 050 մարդ (2021), ամենաբնակեցված քաղաքն է, որն ամբողջությամբ տեղակայված է Եվրոպայում, բնակչության թվով մտնում է աշխարհի քաղաքների առաջին տասնյակի մեջ։ Մոսկվայի քաղաքային ագլոմերացիայի կենտրոն։

Մոսկվայի մեծ իշխանության, Ռուսական թագավորության, Ռուսական կայսրության (1728-1730 թվականներին), Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ պատմական մայրաքաղաք։ Մոսկվայում են գտնվում Ռուսաստանի դաշնության պետական իշխանության դաշնային մարմինները (բացառությամբ Սահմանադրական դատարանի), օտար պետությունների դեսպանատները, ռուսական խոշորագույն առևտրային կազմակերպությունների և հասարակական միավորումների գլխամասերը։

Այն տեղակայված է Մոսկվա գետի վրա, Արևելա-եվրոպական հարթավայրի կենտրոնում, Օկա և Վոլգա գետերի միջագետքում։ Ինչպես դաշնության սուբյեկտ Մոսկվան սահմանակից է Մոսկվայի և Կալուգայի մարզերի հետ։

Մոսկվան՝ Ռուսաստանի զբոսաշրջության կարևորագույն կենտրոնն է։ Մոսկովյան Կրեմլը, Կարմիր հրապարակը, Նովոդևիչի վանքը և Համբարձման եկեղեցին մտնում են ՅՈւՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության մեջ։ Այն կարևորագույն տրանսպորտային հանգույց է։

Քաղաքը սպասարկում են միջազգային՝ Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո, շուրջ 6 օդանավակայան, 9 երկաթուղային կայարաններ, 3 գետային նավահանգիստ (ելքեր կան դեպի Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրային տարածքներ)։ 1935 թվականից սկսած քաղաքում գործում է մետրոպոլիտեն։

«Ֆորբս» ամսագրի 2011 թվականի տվյալներով Մոսկվան դոլարային միլիարդատերների քանակով (79 հոգի) աշխարհում գրավում է առաջին տեղը։

1980 թվականին Մոսկվայում են անցկացվել 22-րդ ամառային օլիմպիական խաղերը։

Պատմություն

Տես նաև՝ Մոսկվայի տեսարժան վայրեր

Մոսկվա, 1908 թվական
Առաջին բնակեցումներ
 
Կարմիր հրապարակ, նկարիչ՝ Ֆեոդոր Ալեքսեև
 
Կրեմլ տանող ճանապարհը, 19-րդ դարի ջրանկար

Մոսկվայի տարիքը հստակ հայտնի չէ։ Առաջին բնակավայրերը առաջացել են Մոսկվայի տարածքում նեոլիթի դարաշրջանում, մոտ մ.թ.ա. 8000 տարի առաջ։ Ցարիցինո այգում հայտնաբերվել է Ֆատյանովյան մշակույթի միջին բրոնզեդարյան շրջանի բնակավայր, ինչպես նաև բրենզեդարյան շրջանի բնակավայրեր՝ Կրեմլի բլրի մոտակայքում։ Առաջին հազարամյակի վերջերից սկսած ժամանակակից Մոսկվայի շրջանում բնակություն են հաստատել սլավոնները՝ վյատիչները և կրիվիչները։ Վյատիչները կազմում էին Մոսկվայի սկզբնական բնակչության հիմնական մասը։ Կրեմլի տարածքում անցկացվող հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ 11-րդ դարի վերջերին այնտեղ արդեն բնակավայր է եղել[1]։

Առաջին հիշատակված տարեգրությունը համարվում է Հիպատյան տարեգրությունը 1147 թվականի ապրիլի 4-ի ուրբաթ օրը, երբ ռոստովա-սուզդալացի իշխան՝ Յուրի Դոլգորուկին Մոսկով անունով քաղաքում ընդունում էր իր ընկերներին և դաշնակիցներին իշխան Սվևտոսլավ Օլգովիչի գլխավորությամբ[2]։ 1156 թվականին այստեղ կառուցվել էին նոր փայտյա ամրություններ։ Ընդհանուր տարածքը մեծացել է 3-4 անգամ[1]։ 12-րդ դարի կեչակեղևից պատրաստված պատվոգրի մեջ Մոսկվան հիշատակված է որպես Կուչկով։

 
Մոսկվայի իշխանության զինանշանը

1237-1238 թվականներին՝ Ռուսիայի վրա մոնղոլ-թաթարական ասպատակությունների ժամանակ, Մոսկվան կողոպտվեց, հրդեհվեց, սակայն այն շուտով վերականգնվեց[1]։

Իշխանության մայրաքաղաք

13-րդ դարի երկրորդ կեսին իշխան Դանիիլ Ալեքսանդրովիչի (Ալեքսանդր Նևսկու որդին) իշխանության ժամանակ Մոսկվան դարձել է ինքնուրույն անկախ իշխանության կենտրոն։ Քաղաքի՝ առևտրային ուղիների խաչմերուկում գտնվելը նպաստում էր նրա աճին և զարգացմանը[1]։ 14-րդ դարում Մոսկվայի կալվածքները ընդլայնվեցին, նրանց են միացվել Կոլոմենսկի և Մոժայսկի իշխանությունները։

14-րդ դարում տեղի է ունենում Մոսկվայի զարգացումը՝ որպես Մոսկովյան մեծ իշխանության կենտրոն։ Յուրի Դանիլովիչից սկսած մոսկովյան իշխանները կրում են Վլադիմիրսկի Մեծն իշխան տիտղոսը[1]։ 14-րդ դարում Մոսկվա է տեղափոխվել միտրոպոլիտների նստավայրը, իսկ 1589 թվականին հիմնվել է Մոսկովյան պատրիարքարանը[1]։ Այսպիսով, աճել է քաղաքի նշանակությունը՝ որպես կրոնական կենտրոն։

 
Հին Մոսկվայի գոտիների քարտեզ։ Կրեմլ, Չինաստան-քաղաք, Սպիտակ քաղաք, Հողե քաղաք

Իշխան Իվան Կալիտայի օրոք Մոսկվայում սկսվել է մասշտաբային շինարարություն, կառուցվել են առաջին քարե շինությունները (մինչ այդ քաղաքը ամբողջովին փայտից էր կառուցված)[3]։ 14-րդ դարում և 15-րդ դարի սկզբներին Մոսկվան խոշոր առևտրային և արհեստի քաղաք էր; նրա կազմի մեջ էին մտնում Կրեմլի, Կիտայ-քաղաքի տարածքները, ինչպես նաև Զամոսկվորեչյեի, Զանեգլիմենյեի և Զայաուզյեի բնակավայրերը[1]։

Ռուսական թագավորություն Ռուսական միասնական թագավորության մայրաքաղ
 
Սիգիզմունդ ֆոն Գերբերշտեյնի «Մոսկովիայի գրությունները» գրքից փորագրված հատակագիծ։ Գերբերշտեյնը Մոսկվայում եղել է 1517 և 1526 թվականներին, հատակագիծը թվագրվում է 1556 թվականին։

15-րդ դարի վերջին Իվան Վասիլյևիչ III իշխանի օրոք Մոսկվան դառնում է ռուսական խոշորագույն պետության մայրաքաղաք, իսկ 16-րդ դարի սկզբին Վասիլի Իվանովիչ III իշխանի օրոք՝ ռուսական միասնական պետության մայրաքաղաք[1]։ Նոր կարգավիճակը նպաստել է քաղաքի աճին և այն տնտեսական և մշակութային կենտրոն դառնալուն[1]։ Զարգանում էր արդյունաբերությունը և արհեստները՝ զենքի, գործվածքների, կաշվե իրերի, խեցեղենի, ոսկերչական իրերի արտադրությունը, շինարարությունը։ Մեծ բարձունքների հասավ մոսկովյան ճարտարապետությունը։ Մոսկվայի սահմանները բավականին ընդլայնվեցին. 16-րդ դարի վերջերին նրա կազմի մեջ մտան Բելի քաղաքի և Զեմլյանոյ քաղաքի տարածքները։ Ստեղծվել է պաշտպանական կառույցների համակարգ[1]։ 14-18-րդ դարերում Մոսկվայում մի քանի անգամ տեղի են ունեցել խոշոր ապստամբություններ և հրդեհներ։

1565 թվականին Իվան Ահեղ իշխանի կողմից Ռուսական պետությունը օպրիչինայի և զեմշչինայի բաժանելուց հետո, քաղաքը դարձավ վերջինիս մայրաքաղաքը[4][5]։

Խառը շրջանում

1605 թվականին Մոսկվա են մտել ինքնակոչ կեղծ Դմիտրի I թագավորի զորքերը։ Ինքնակոչի իշխանությունը քաղաքում ընկել է 1606 թվականին, քաղաքացիական ապստամբության ընթացքում նա սպանվել է Մոսկվայի բնակիչների ձեռքով։ 1608-1610 թվականներին նորընտիր Վասիլի Շույսկի թագավորի օրոք, Մոսկվան պաշարվում է Տուշինոյի ճամբարում հաստատված երկրորդ ինքնակոչ կեղծ Դմիտրի II-ի զորքերի կողմից։ Այդ ժամանակահատվածում Մոսկվայի հաղորդակցությունը պետության այլ շրջանների հետ բարդանում է։ Պաշարումը հաջողվում է հանել 1610 թվականին, երբ Միխայիլ Սկոպին-Շույսկի զորքերը շվեդական վարձկանների հետ Նովգորոդի կողմից մոտենում են Մոսկվային։

1610 թվականին Վասիլի Շույսկիի զորքերի Կլուշինսկի ճակատամարտում պարտությունից հետո Մոսկվան գրավել են Ստանիսլավ Ժոլկևսկու լեհական զորքերը։ 1611 թվականին Պրոկոպիյ Լյապունովի, Իվան Զարուցկիի և իշխան Դմիտրի Տրուբեցկիի ղեկավարության տակ Առաջին տարածքային աշխարհազորի՝ քաղաքը լեհերից ազատելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվել։ 1612 թվականին Երկրորդ տարածքային աշխարհազորի զորքերը Կուզմա Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկիի գլխավորությամբ՝ նոյեմբերի 4-ին ջախջախելով լեհական զորքերին, ազատագրել են Մոսկվան լեհերից՝ ստիպելով 1612 թվականին հանձնել իրենց կայազորը Կրեմլում և հեռանալ Մոսկվայից։

Ռոմանովների իշխանության առաջին 100-ամյակ

Մոսկվայում 1613 թվականին թագավոր է օծվել Միխայիլ Ֆյոդորովիչը, ով սկիզբ է դրել Ռոմանովների դինաստիայի ավելի քան 300-ամյա կառավարմանը։

17-րդ դարում Մոսկվայի կազմի մեջ վերջնականապես մտնում է Զեմլյանի քաղաքը, ավարտվում է Մոսկովյան Կրեմլի շինարարությունը և այն ձեռք է բերում ժամանակակից տեսք։ Ստեղծվում են Յամսկայա, Մեշչանսկայա, Նեմեցկաայա արվարձանները։ Մեծ նշանակություն է ձեռք բերում թագավորական Կոլոմենսկոյե նստավայրը։ 17-րդ դարի կեսը և երկրորդ կեսը Մոսկվայում հայտնի է դարձել մի շարք սոցիալական և քաղաքական ապստամբություններով։

Մեծ սով, 1601 թվական 

Մեծ սով, 1601 թվական

Տրոիցե-Սերգիյան մայրավանքի պաշարումը, 1608 թվական 

Տրոիցե-Սերգիյան մայրավանքի պաշարումը, 1608 թվական

Լեհերի վտարումը Կրեմլից, 1612 թվական 

Լեհերի վտարումը Կրեմլից, 1612 թվական

Ստրելեցյան խռովություն, 1698 թվական 

Ստրելեցյան խռովություն, 1698 թվական

Ռուսական կայսրություն Մայրաքաղաքի կարգավիճակի կորստից հետո

1712 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1728 թվականին Պետրոս II-ի օրոք Մոսկվա է տեղափոխվել կայսերական պալատը, որն այստեղ գտնվել է մինչ 1732 թվականը, երբ Աննա Յոհանովնան կրկին վերադարձրել է այն Սանկտ Պետերբուրգ[6]։ Մոսկվան պահպանել է մայրաքաղաքի «հնագույն մայրաքաղաք» տիտղոսը և եղել է կայսրերի թագադրման վայր։ Այդ տիտղոսը կիրառվում է Մոսկվայի, որպես քաղաքի՝ պատմական տարիքն ընդգծելու համար, որտեղ առաջին անգամ ստեղծվել է ռուսական ցարի գահը։ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում Մոսկվան անվանվում է որպես «Ռուսաստանի առաջին մայրաքաղաք» (ռուս.՝ первопрестольная столица России)։ Սերգեյ Օժեգովի և Նատալյա Շվեդովայի բացատրական բառարանը «первопрестольный» բառը բացատրում է, որպես հնագույն մայրաքաղաք։ Այդ տերմինը լայնորեն կիրառվում է նաև այժմ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում որպես հոմանիշ և Մոսկվայի ոչ պաշտոնական անվանում։

1755 թվականին Միխայիլ Լոմոնոսովի և Իվան Շուվալովի կողմից կայսրուհի Ելիզավետա հրամանով հիմնվում է Մոսկվայի համալսարանը։

1812 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ Մոսկվան գրավել են Նապոլեոնի զորքերը և մայրաքաղաքը խիստ տուժել է հրդեհից։ Տարբեր գնահատումներով, մոսկովյան հրդեհի արդյունքում այրվել է շինունությունների 80%-ը։ Մոսկվայի վերականգնման գործընթացը տևել է ավելի քան երեսուն տարի, կառուցվել է Քրիստոս Փրկիչ տաճարը (ռուս.՝ Храм Христа Спасителя)։ 19-րդ դարի վերջերին Մոսկվայում շահագործման է հանձնվել տրամվայը։

1851 թվականին բացվել է Մոսկվան Սանկտ Պետերբուրգի հետ միացնող երկաթուղային հաղորդակցությունը։

1896 թվականին Նիկոլայ II կայսրի թագադրման հետ կապված միջոցառումների ժամանակ, Խոդինսկի դաշտում տեղի է ունեցել մեծ քանակությամբ զոհերի պատճառ դարձած խոշոր հրմշտոցը, որը ստացել է «Խոդինսկի ողբերգություն» անվանումը։

1905 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել հեղափոխական անհանգստություններ և փողոցային բարիկադային մարտեր։

 
Դ. Ս. Ինդեյցև, Կրեմլի համայնապատկերը Տայինիցկայա աշտարակից, 1848 թվական
 
Օ. Կադոլ, Մոսկվայի շրջանային համայնապատկերը՝ Կրեմլի Սպասսկայա աշտարակից, 1819-1823 թթ


Մոսկվայի տեսքը 1867 թվականին։ Սեղմեք այստեղ, որպեսզի տեսնեք նշումներով պատկերը։ 
Մոսկվայի տեսքը 1867 թվականին։ Սեղմեք այստեղ, որպեսզի տեսնեք նշումներով պատկերը։


1917 թվականի իրադարձություններ և Քաղաքացիական պատերազմ

1917 թվականի օգոստոսի կեսերին Մոսկվայում անց է կացվել Համառուսական պետական համաժողով, որը գումարվել է Ժամանակավոր կառավարության կողմից։

1917 թվականի հոկտեմբերի 25-ին, Պետրոգրադում Ձմեռային պալատի վրա գրոհի հետ միաժամանակ, սկսվել է բոլշևիկների մոսկովյան զինված ապստամբությունը, որին, ի համեմատ Պետրոգրադի ապստամբությանը, Մոսկվայում համառ դիմադրություն է ցուցաբերվել։ Ապստամբության հակառակորդները, որոնց թվում գերակշռում էին մոսկովյան ռազմական ուսումնարանների յունկերները, համախմբվեցին հանրային անվտանգության կոմիտեի մեջ և գրավեցին Կրեմլը, որպեսզի հակազդեն հարձակվողներին։ Դիմակայությունը ավարտվեց յունկերների և կարմիր գվարդիականների միջև տեղի ունեցած արյունալի մարտերով, որոնք քաղաքում շարունակվեցին 1917 թվականի հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը, ինչի արդյունքում վնասվել է Մոսկվայի պատմական կենտրոնը և Կրեմլը։

1918 թվականին Պետրոգրադից Մոսկվա է տեղափոխվում բոլշևիկների կառավարությունը և Մոսկվան դառնում է ՌՍՖՍՀ մայրաքաղաք[7]։

1919 թվականի երկրորդ կեսի սկզբին Մոսկվայի հակաբոլշևիկյան կազմակերպությունները, որոնք ղեկավարվում էին Ազգային կենտրոնի կողմից, խորհրդային իշխանությունը տապալելու նպատակով քաղաքում ապստամբություն կազմակերպելու փորձ են կատարում, սակայն այն ձախողվում է։ Մոսկվայի ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունների բազմաթիվ անդամներ գնդակահարվել են Կարմիր տեռորի իրադարձությունների ընթացքում Համառուսական արտակարգ կոմիտեի (ռուս.՝ Всероссийская чрезвычайная комиссия (ВЧК)) կողմից։

Կարմիր հրապարակ, Ֆ. Ալեկսեև, 1808 թվական 

Կարմիր հրապարակ, Ֆ. Ալեկսեև, 1808 թվական

Մոսկովյան հրդեհ, 1812 թվական 

Մոսկովյան հրդեհ, 1812 թվական

Արբատ փողոցը, 1890-ական թթ 

Արբատ փողոցը, 1890-ական թթ

Մոսկվայի ընդհանուր համայնապատկերը, 1900-ական թթ 

Մոսկվայի ընդհանուր համայնապատկերը, 1900-ական թթ

Խորհրդային շրջան

1920 թվականին Քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակի հետ սկսվել է քաղաքի զարգացման մեջ նոր, խորհրդային ժամանակաշրջան։ Խորհրդային ժամանակներում Մոսկվան կրկին դարձել է պետության կենտրոնը, մեծացել է քաղաքի միջազգային քաղաքական նշանակությունը։ Մոսկվան կառուցվում էր արագ տեմպերով, քաղաքին միացել են նախկին արվարձանները։ Նույն ժամանակաշրջանում քաղաքի կենտրոնի պատմական կառուցապատումը ենթարկվել է մասնակի ոչնչացման, քանդվել են մի շարք տաճարներ և վանքեր, որոնց թվի մեջ էին Քրիստոս Փրկիչ տաճարը և Չարչարանաց վանքը։ 1922 թվականին Մոսկվան դարձել է ԽՍՀՄ մայրաքաղաք։ Քաղաքում սկսել է արագորեն զարգանալ տրանսպորտային ենթակառուցվածքը։ Այսպես, 1924 թվականին Մոսկվայում բացվել է ավտոբուսային երթևեկությունը, 1933 թվականին շահագործման է հանձնվել առաջին տրոլեյբուսային երթուղին, իսկ 1935 թվականին ուղևորների համար բացվել է առաջին մետրոպոլիտենի գիծը։ Մոսկվայի անվան ջրանցքի շահագործմանը հանձնելուց և Մոսկվա գետի ջրի մակարդակի բարձրացումից հետո, Մոսկվա-գետի մոտակայքում գտնվող քաղաքի տարածքի մի մասը հայտնվել է ջրի տակ։ Մասնավորապես, ջրի տակ են անցել Դորոգոմիլովսկի և դրա հարակից Հրեական գերեզմանները։

Coat of Arms of Moscow (Soviet).svg 

Կենտգործկոմի նախագահության «ՌԽՖՍՀ տարածքում մարզային և տարածաշրջանային նշանակության վարչա-տարածքային միավորումների կրթության մասին» որոշմամբ 1929 թվականի հունվարի 14-ից մինչև 1929 թվականի հոկտեմբերի 1-ը ստեղծվել է Կենտրոնական արդյունաբերական շրջան, որի կենտրոնը գտնվում էր Մոսկվայում[8]։

1931 թվականին ՌԽՖՍՀ երկու խոշորագույն քաղաքներ՝ Մոսկվան (հունիսի 16) և Լենինգրադը (դեկտեմբերի 3) բաժանվեցին առանձին վարչական միավորների՝ ՌԽՖՍՀ հանրապետական ենթակայության քաղաքներ[9][10]։

Մոսկվայում արդյունաբերության տարիներին արագ տեմպերով զարգանում է բարձրագույն և միջին տեխնիկական ուսումնական հաստատությունների ցանցը։

Մոսկվայում 30-ական թվականներին ստեղծվել է գիտահետազոտական և տեխնիկական ոլորտի նախագծային ինստիտուտների մի ամբողջ համակարգ։ Դրանց ճնշող մեծամասնությունը մտնում էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգի մեջ[11]։ Այդ նույն ժամանակ քաղաքում զարգանում են ԶԼՄ-ները, լույս են տեսնում մի շարք թերթեր, 1939 թվականից կազմակերպվում է կանոնավոր հեռուստատեսային հեռարձակում[12][13]։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ քաղաքում են գտնվել Պաշտպանության պետական կոմիտեն և Կարմիր բանակի գլխավոր շտաբը, կազմավորվել է ազգային աշխարհազորը (ավելի քան 160 հազար մարդ)։

1941/1942 թվականների ձմռանը Մոսկվայի տակ տեղի է ունեցել հայտնի ճակատամարտը, որտեղ խորհրդային զորքերը իրենց առաջին հաղթանակն են տարել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից։ 1941 թվականի հոկտեմբերին գերմանական զորքերը մոտեցան Մոսկվային, բազմաթիվ արդյունաբերական հիմնարկություններ տարհանվել էին, սկսվել է կառավարական հիմնարկությունների տարհանում Կույբիշև։ 1941 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում պաշարողական դրություն է հայտարարվել։ Սակայն, չնայած դրան, նոյեմբերի 7-ին Կարմիր հրապարակում տեղի է ունեցել զորահանդես, որտեղից զորքերը ուղևորվում էին ուղիղ ռազմաճակատ։ 1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի տակ «Կենտրոն» գերմանական բանակային խմբի հարձակումը կասեցվել է։ 1945 թվականի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը։

1952-1957 թվականներին անց են կացվել բարձրահարկ շինությունների կառուցապատման աշխատանքներ, որոնք հետագայում ստացել են «Ստալինյան բարձրահարկ շինություններ» անվանումը և որոնք դարձել են խորհրդային ժամանակաշրջանի Մոսկվայի խորհրդանիշներից մեկը[14]։

1960 թվականին կազմավորվել է Մոսկվայի նոր սահմանը Մոսվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհով (ռուս.՝ МКАД), որի սահմաններից քաղաքը սկսեց դուրս գալ միայն 1984 թվականին[15]։

1960-ականների վերջերին և 1970-ականների սկզբներին քաղաքի կենտրոնը կրկին ենթարկվել է լուրջ վերակառուցման։ Գոյություն ունեցող ճանապարհների լայնացման, նոր ավտոմայրուղիների և բարձրահարկ շինությունների կառուցման համար քանդվել են Մոսկվայի մի շարք ճարտարապետական հուշարձաններ։

1957 և 1985 թվականներին Մոսկվայում անց են կացվել Երիտասարդության և ուսանողների համապատասխանաբար 6-րդ և 12-րդ համաշխարհային փառատոնները։ 1980 թվականին Մոսկվայում անց են կացվել 22-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Կործանված Փոքր Նիկոլաևյան պալատ, 1917 թվական 

Կործանված Փոքր Նիկոլաևյան պալատ, 1917 թվական

Մոսկվայի ճակատամարտը, 1941 թվական 

Մոսկվայի ճակատամարտը, 1941 թվական

Հաղթանակի օրվա 30-ամյակի տոնակատարությունը Կարմիր հրապարակում 

Հաղթանակի օրվա 30-ամյակի տոնակատարությունը Կարմիր հրապարակում

ԽՍՀՄ փլուզում 

ԽՍՀՄ փլուզում

Մեր օրերում
Coat of Arms of Moscow.svg 
 
Կոմերիտական հրապարակ, որը հայտնի է նաև «Երեք կայարանների հրապարակ» անունով

1991 թվականի օգոստոսի 19-22-ը քաղաքում տեղի է ունեցել Արտակարգ դրության պետական կոմիտեի (ռուս.՝ Госуда́рственный комите́т по чрезвыча́йному положе́нию (ГКЧП)) կողմից կազմակերպված Օգոստոսյան պուտչը։ 1993 թվականին նախագահի և խորհրդարանի առճակատման արդյունքում ծագած սահմանադրական պետական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին։ 1993 թվականի հոկտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել «Օստանկինո» հեռուստակենտրոնի գրավման փորձը և Գերագույն Խորհրդի («Սպիտակ տան») շենքի գնդակոծումը։ Այնուհետև քաղաքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։ 1995 թվականին հաստատվել են մայրաքաղաքի նոր պաշտոնական խորհրդանիշերը՝ զինանշանը, դրոշը և քաղաքի օրհներգը։ Սկսվել են տաճարների վերականգնողական աշխատանքները, ինչպես նաև սկսվել է բոլշևիկների կողմից պայթեցված Քրիստոսի Փրկիչ տաճարի լայնամասշտաբ կրկնօրինակի շինարարությունը։

1990-ական թվականների վերջերին, 2000-ականների սկզբներին քաղաքը առաջին անգամ առճակատվել է միջազգային ահաբեկչության սպառնալիքի հետ։ Մոսկվայում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողություններ։

Վերջին տարիների ընթացքում Մոսկվայում անց են կացվում բազմաթիվ միջազգային մշակութային և սպորտային միջոցառումներ։

2000-ական թվականների սկիզբը նշանավորվել է ճարտարապետական կապիտալ վերափոխումներով[16]։ Քաղաքը լրջորեն վերակառուցվում է՝ կառուցվում են բազմահարկանի գրասենյակային շինություններ, ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածք, էլիտար շինություններ, առաջացել է նոր բիզնես կենտրոն՝ «Մոսկվա Սիթի» շրջանը[17]։ Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ «շինարարական բումը» հանգեցրել է քաղաքի պատմական տեսքի ավերմանը, ճարտարապետական հուշարձանների և քաղաքային միջավայրի ոչնչացմանը[18][19][20]։ Իրենից լուրջ խնդիր է ներկայացնում ոչ այդքան լավ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը, որի պատճառով առաջանում են ավտոմոբիլային խցանումներ և հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածություն։ Հասարակական տրանսպորտի համար հատկացված գծերը դեռևս ցանկալի արդյունքներ չեն բերել։

Մոսկվան նաև բախվել է մի շարք այլ խնդիրների հետ։ Քաղաքը դարձել է Կենտրոնական Ասիայի երկրներից, Չինաստանից, Հյուսիսային Կովկասի և Հարավային Կովկասի հանրապետություններից, ինչպես նաև Ռուսաստանի ներքին տարածաշրջաններից աշխատանքային ներգաղթյալների ներհոսքի կենտրոն։ Ներգաղթյալների ներհոսքը գործնականորեն ոչ մի կերպ չի կարգավորվում, օրենսդիր մեխանիզմները, որոնք ուղղված են այդպիսի կարգավորումների վրա, հաճախ չեն աշխատում, ինչի հետևանքով ստեղծվում է անբարենպաստ իրավիճակ՝ քաղաքի հաղորդակցությունը, մետրոպոլիտենը, ճանապարհային ցանցը գերծանրաբեռնված են, նկատվում է հանցագործությունների աճ, որոնցից մեծ մասը կատարվում է ներգաղթյալների կողմից, ովքեր չունեն մշտական բնակության վայր, սոցիալական և կենցաղային տարրական պայմաններ։ Արտասահմանյան ներգաղթյալները բացարձակապես սոցիալապես հարմարեցված չեն, հաճախ բնակվում են ազգային խմբերով։ Ներկայումս թվարկված խնդիրները միայն աճում են, Մոսկվայի կառավարությունը և Քաղաքային դուման այդ խնդիրների օրենսդրական լուծման համար հստակ միջոցներ չեն ձեռնարկում։

Մինչ 2010 թվականը Մոսկվան ուներ պատմական բնակավայրի կարգավիճակ, սակայն Ռուսաստանի Մշակույթի նախարարության 2010 թվականի հուլիսի 29-ի № 418/339 որոշմամբ քաղաքը զրկվել է այդ կարգավիճակից[21]։

20-րդ դարի 90-ական թվականներից ակտիվորեն քննարկվում է Մոսկվայի և Մոսկվայի մարզի միավորման նախագիծը, 2011 թվականի ամռանը հայտնվեց Մոսկվայի և դրա ապակենտրոնացման ավելի մանրամասն նախագիծը՝ հարավ-արևմտյան տարածքների միավորման շնորհիվ[22][23][24][25], այդ նախագիծը (այսպես կոչված «Նոր Մոսկվան»[26][27][28] կամ «Մեծ Մոսկվան[29]») իրականացվեց 2012 թվականին։

Կարմիր հրապարակ 

Կարմիր հրապարակ

Մոսկվա Սիթի 

Մոսկվա Սիթի

Փողոց Արբատ 

Փողոց Արբատ


Մոսկվայի տեսքը Վորոբյովի լեռներից 2011 թվականին. Մոսկվա Սիթի, Մոսկվա գետ, Լուժնիկի (մարզադաշտ), Վորոբյովի լեռներ (մետրոպոլիտենի կայարան), Ռուսական գիտությունների ակադեմիայի շենք 
Մոսկվայի տեսքը Վորոբյովի լեռներից 2011 թվականին. Մոսկվա Սիթի, Մոսկվա գետ, Լուժնիկի (մարզադաշտ), Վորոբյովի լեռներ (մետրոպոլիտենի կայարան), Ռուսական գիտությունների ակադեմիայի շենք
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ БСЭ անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ПСРЛ. Т. 2. Ипатьевская летопись. — СПб., 1908. — Стлб. 339. Воронин Н. Н. Московский Кремль (1156—1367). // Материалы и исследования по археологии СССР. № 77 (Метательная артиллерия и оборонительные сооружения). — М., 1958. — С. 57—66. Сторожев В. Н. (1890–1907)։ «Земщина»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ  Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017. «Исторический очерк (Москва)»։ Энциклопедия «Москва»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 11  «Переезд Советов»։ Итоги։ 2001-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 18  Постановление ВЦИК от 14.01.1929 «Об образовании на территории Р. С. Ф. С. Р. административно-территориальных объединений краевого и областного значения» СССР: административно-территориальное деление союзных республик на 1 января 1974 года. — М.: Известия, 1974., стр. 128 Там же, стр. 116 Гвоздецкий В. Л.։ «Москва и индустриализация»։ Слово։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 11  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Телевизионное вещание անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Большая советская энциклопедия. — 3-е изд. — Մոսկվա: Советская энциклопедия, 1977. — Т. 24, II. — С. 417. «Семь высоток — символ Москвы»։ Российская архитектура։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 26  Ъ-Власть — «Ураган варварских разрушений проносится по улицам» «Москомархитектура. Исторический экскурс»։ Москомархитектура։ Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 26-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 26  «Новый облик Москвы»։ CREDCARD 2000—2009։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 6  «Строительный бум в Москве все чаще приводит к катастрофам»։ NEWSru.com։ 2004-03-25։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13  «Огонек: «В Москве сейчас не строительный бум, а только его начало»»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 29  Хранители Садового кольца // gzt.ru Приказ Министерства культуры Российской Федерации, Министерства регионального развития Российской Федерации от 29 июля 2010 г. № 418/339 г. Москва «Об утверждении перечня исторических поселений» «О совместных предложениях Правительства Москвы и Правительства Московской области по изменению границ столицы Российской Федерации — города Москвы»։ Правительство Москвы։ 2011-07-11։ Արխիվացված օրիգինալից 2011-08-03-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4  «С. Собянин: Площадь территорий, присоединяемых к Москве, увеличивается до 160 тыс. га»։ Правительство Москвы։ 2011-08-18։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20  «Карта проекта согласованных предложений властей столицы и области по расширению границ Москвы»։ Правительство Москвы։ 2011-08-19։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20  «Новая Москва: землю выкупят по рыночной цене, но…»։ За городом: Недвижимость / Infox.ru։ 2011-07-26։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 12  «Расширение границ Москвы»։ Газета.Ru։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 9  Новые границы Москвы Юрий Кочетков. (2011-08-05)։ «Новая Москва не сразу строилась»։ Инвесткафе։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 12  С. Собянин, выступление в Московской городской Думе «Отчёт о результатах деятельности Правительства Москвы за 2011—2012 годы» C. 4-5, «Большая Москва»
Photographies by:
Statistics: Position
587
Statistics: Rank
163360

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
745216938Click/tap this sequence: 9614

Google street view

Where can you sleep near Մոսկվա ?

Booking.com

What can you do near Մոսկվա ?

489.333 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 160 visits today.