स्टैच्यू ऑफ यूनिटी

( Միասնության արձան )

Միասնության արձան (հինդի՝ स्टैच्यू ऑफ यूनिटी), Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գործիչ և նախկին վարչապետ Վալլաբհբհայ Պատելի արձանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Նարմադա շրջանում։ Այն աշխարհի ամենաբարձր արձանն է։ Արձանի բարձրությունը 182 մետր է, պատվանդանի հետ բարձրությունը հասնում է 240 մետրի։ Միասնության արձանը մոտ 4 անգամ բարձր է Ազատության արձանից։

Արձանի կառուցման ծրագրերի մասին հայտարարվել է 2003 թվականին։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին այն բացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Կառույցն արժեցել է 430 մլն դոլար։ Արձանն իր շրջակա կառույցների հետ զբաղեցնում է 20 հազար քառ․ մ տարածք և շրջապատված է 12 քառ․ կմ մակերես զբաղեցնող արհեստական լճով։

.

Photographies by:
Pradeep717 - CC BY-SA 4.0
Yash Ghevariya - CC BY-SA 4.0
Sajeev0101 - CC BY-SA 3.0
Notthebestusername - CC BY-SA 4.0
Statistics: Position
110
Statistics: Rank
435967

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
254819763Click/tap this sequence: 2129

Google street view

Where can you sleep near Միասնության արձան ?

Booking.com
490.028 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 77 visits today.