جمل عربي ( Միասապատավոր ուղտ )

Միասապատավոր ուղտ (լատ.՝ Camelus dromedarius), կամ դրոմեդար (դրոմադեր), կամ արաբիան կաթնասունների տիպին պատկանող տեսակ է, ուղտանմանների (Camelidae) ընտանիքի ներկայացուցիչ, երկսապատավոր ուղտի հետ միասին պատկանում է ուղտերի ցեղին (լատ.՝ Camelus).

Անցյալում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատներում թափառում էին վայրի դրոմադերների մեծ թվով խմբեր, մինչդեռ մեր օրերում կարելի է հանդիպել միայն ընտելացրած կենդանիների։ Ժամանակակից աշխարհում դրոմեդարները տարածված են Ասիայի և Աֆրիկայի շրջաններում և օգտագործվում են բեռների և մարդկանց տեղափոխման նպատակով։ Ի տարբերություն բակտրիանի դրոմադերի վայրի պոպուլյացիան չի պահպանվել։ Միայն Ավստրալիայում հանդիպում են երկրորդային վայրի դարձած ուղտերի խմբեր, որոնք համարվում են XIX—ХХ դարերում մայրցամաք տեղափոխած դրոմադերների հեռավոր սերունդները։

Destinations