Día de Muertos ( Մեռյալների օր (տոն) )

Մեռյալների օր (իսպ.՝ Día de Muertos), մեքսիկական տոն, նշվում է ամբողջ Մեքսիկայում, հատկապես կենտրոնական և հարավային շրջաններում։ Տոնակատարության ժամանակ ընտանիքի անդամները, ընկերները հավաքվում, աղոթում և հիշում են ընտանիքի մահացած անդամներին և ընկերներին։ 2008 թվականին այս ավանդույթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։ Ըստ հավատալիքների՝ այս օրերին մահացածների հոգիներն այցելում են հարազատ տուն։ Ավանդույթը գալիս է ացտեկներից, մայաներից, ովքեր նվիրատվություններ էին անում Միկտլանսիուատլին և պատերը զարդարում գանգերով։ Տոնակատարությունը համընկնում է երկու կաթոլիկ տոների՝ Բոլոր Սրբերի օրվա (նոյեմբերի 1) և Բոլոր Հոգիների օրվա (նոյեմբերի 2) հետ։ Այս օրերին կազմակերպվում են կառնավալներ, պատրաստվում են գանգերի տեսքով քաղցրավենիքներ, կանացի հագուստով կմախքե ֆիգուրներ, որոնք հիշեցնում են Կատրինին։

2004 թվականին Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ուսանողները շաքարից, շոկոլադից և կարամելից պատրաստել են 5667 գանգերից պատ, որը 2667 գանգով գերազանցել է նախորդ պատին։ Գանգերով պատի այս ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Մեռյալների օրվան ընդառաջ գերեզմանատունը զարդարում են ժապավեններով ու ծաղիկներով, մահացածների տան ճանապարհներին հարազատները մոմեր են տեղադրում, որվեսզի հանգուցյալը կարողանա գտնել տան ճանապարհը։

Destinations