Մեդրեսե
Մեդրեսե (արաբ․՝ مدرسة, բառացի «վայր, որտեղ ուսումնասիրում են»), իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է և անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտներն իրավունք ունեն դիմելու համալսարան։