Mate (infusión) ( Մատե )
Մատե, պարագվայական թեյ՝ խմիչք պատրաստված պարագվայական փշարմավի մանրացված և չորացված տերևներից։ Այլ լայնորեն կիրառում են Հարավային Ամերիկայի երկրներում․Արգենտինա, Պարագվայ, Ուրուգվայ, Բրազիլիայի հարավային շրջաններ։
Մատեն խթանիչ ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ կոֆեին պարունակելու պատճառով, որի քանակությունը փշարմավի մեջ հասնում է 0,7—2,0 %, իսկ 100 մլ պատրաստի խմիչքում՝ 30—60 մգ։