المسجد النبوي

( Մասջիդ ան-Նաբավի )

Ալ-Մասջիդ ան-Նաբավի (արաբ․՝ المسجد النبوي‎‎՝ Մարգարեի մզկիթ), մզկիթ Մադինայում։ Իսլամի երկրորդ սրբավայրն է Ալ-Հարամ մզկիթից հետո (Մեքքայում)։ Երրորդը Ալ-Ակսա մզկիթն է Երուսաղեմում։ Մուհամմադի թաղման վայրն է։

Պատմություն

Այս վայրում առաջին մզկիթը կառուցվել է դեռևս Մուհամմադի կյանքի ընթացքում, հետագայում իսլամական ղեկավարները ընդլայնել և զարդարել են սրբավայրը։ Կանաչ գմբեթի տակ է (Մարգարեի գմբեթ[1]) գտնվում Մուհամմադի գերեզմանը։ Գմբեթի կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, բայց նրա նկարագրությունը կարելի է գտնել 12-րդ դարի սկզբի ձեռագրերում։ Առաջին երկու մահմեդական խալիֆաները՝ Աբու Բաքրը և Օմար իբն ալ-Խատտաբը, նույնպես թաղված են Աիշայի տանը։

Հիջրայից հետո Մուհամմադը բնակություն է հաստատել Յասրիբում (հետագայում կոչվել է Մեդինա)՝ այն տանը, որտեղ նա հետագայում սկսել է մզկիթի կառուցումը, ինքն էլ անձամբ մասնակցել է այդ աշխատանքներին։ Այս շենքի նախագծման սկզբունքը ընդունվել է աշխարհի այլ մզկիթների համար[2][3]։ Շինության մեջ դրվել են սյունավորված մզկիթի հիմնական տարրերը. բաց ուղղանկյուն բակ և ապագա սյունապատ դահլիճի նախատիպ, որը սկզբում կողմնորոշված էր դեպի Երուսաղեմը, իսկ ավելի ուշ՝ Մեքքան, որը ճանաչվել է որպես մուսուլմանների գլխավոր սուրբ քաղաք։ Մզկիթը նաև ծառայել է որպես մշակութային և հասարակական միջոցառումների անցկացման վայր, ինչպես նաև որպես դատարան և կրոնական դպրոց։

 
Մասջիդ Ալ-Նաբավի մզկիթ
Tore Kjeilen Madina Archived 2008-02-24 at the Wayback Machine. // LookLex Encyclopaedia Akel Ismail Kahera Deconstructing the American mosque: space, gender, and aesthetics. — University of Texas Press, 2002. — P. 29. — 194 p. — ISBN 9780292743441 Akel Ismail Kahera, Latif Abdulmalik, Craig Anz Design Criteria for Mosques and Islamic Centers: Art, Architecture and Worship. — Elsevier, 2009. — P. 16. — 93 p. — ISBN 9780750667968
Photographies by:
Statistics: Position
86
Statistics: Rank
531941

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
589237641Click/tap this sequence: 5286

Google street view

Where can you sleep near Մասջիդ ան-Նաբավի ?

Booking.com
490.045 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 9 visits today.