Մամաև կուրգան (ռուս.՝ Мама́ев курган), բարձունք Վոլգոգրադ քաղաքի Կենտրոնական շրջանում՝ Վոլգա գետի աջ ափին, որտեղ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ տեղի են ունեցել կատաղի մարտեր՝ սկսած 1942 թվականի սեպտեմբերից մինչև 1943 թվականի հունվար։ Այսօր Մամաև կուրգանը հայտնի է հիմնականում որպես «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների» համալիր, որի գլխավոր հուշարձանը «Մայր հայրենիքը կանչում է» քանդակն է։ Մամաև կուրգանում կան մի քանի եղբայրական և անհայտ զինվորների գերեզմաններ, որտեղ թաղված են Ստալինգրադի ավելի քան 35000 պաշտպաններ։
2014 թվականից բարձունքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի թեկնածու է։
Photographies by:
Zones
Statistics: Position
1364
Statistics: Rank
183780
Ավելացնել նոր մեկնաբանություն