Pasta ( Մակարոնեղեն )

Մակարոնեղեն, ցորենի ալյուրից ջրով հունցած և չորացրած խմորից պատրաստված արտադրանք։ Ըստ ձևի և չափսերի՝ մակարոնեղենը բաժանվում է հետևյալ տեսակների. մակարոն, եղջյուրիկներ ու փետուրներ, վերմիշել (թելահայս), լապշա, ձևավոր արտադրանք՝ ականջիկներ, խխունջիկներ, աստղիկներ, պատիճիկներ, օղակներ։ Մակարոնեղենի մի ընդարձակ խումբ է կազմում մակարոնի տեսակները՝ առնվազն 15 սմ երկարությամբ և 1,5 մմ-ից ոչ ավելի պատերի հաստությամբ խողովակաձև արտադրանքը։ Մակարոնեղենի պատրաստման համար օգտագործվում է սպիտակուցներով հարուստ, բարձրորակ ալյուր։ Լավագույն հումքը ցորենի կոշտ սորտերից ստացված ալյուրն է։ Մակարոնեղենի հիմնական արժանիքներն են՝ երկարատև պահելու հնարավորությունը (առանց սննդային ու համային հատկությունները կորցնելու), բարձր սննդարարությունը, պատրաստման դյուրությունը և համային լավ հատկությունները։

Destinations