महाराजा ( Մահառաջա )

Մահառաջա (սանսկրիտ., բառացի՝ մեծ կառավարիչ, մեծ իշխան), մահարանա, մահարաո, Հնդկաստանում, միջին դարերում, անկախ իշխանությունների կառավարիչների տիտղոս, որը պահպանվել է նոր և նորագույն շրջանում։ 1956 թ.-ին մահառաջա և այլ տիտղոս կրող իշխանները զրկվել են քաղաքական իշխանությունից։